Իրաքի հայկական համայնքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 90․700 դոլար
Իրաքի Հանրապետության հայկական համայնքը «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին նվիրաբերելու նպատակով հավաքել է 90 հազար 700 ԱՄՆ դոլարի չափով գումար։ Այս մասին հայտնում են հիմնադրամից։
«Նվիրաբերության հավաքագրմանը մասնակցել է Իրաքի հայկական համայնքի յուրաքանչյուր ընտանիք, ովքեր մեկ անհատի պես համախմբվել և իրականություն են դարձրել իրենց՝ հայոց բանակին օգնելու ցանկությունը։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հրաչյա Փոլադյանին, ով չխնայեց որևէ ջանք համայնքի այս ցանկությունն իրականություն դարձնելու համար։Երախտապարտ ենք համայնքի յուրաքանչյուր անդամին օգնելու պատրաստակամության և ներդրած յուրաքանչյուր լումայի համար։ Համայնքի նման աջակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին»,- նշում են «1000+» հիմնադրամից և հավելում, որ նմանատիպ ամուր կապի շնորհիվ է, որ հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված բոլոր նպատակները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.
-
2024-04-24 19:34
Мыслями мы вместе с Арменией и армянами всего мира, говорится в послании министра национальной обороны Греции Никоса Дендиаса по случаю 109-й годовщины Геноцида армян 1915 года в Османской империи.