Последние новости

Լիդիանը» ամեն ինչ անելու է օրինական աշխատատեղերը վերակագնելու ուղղությամբ

«Լիդիան» ընկերությունը հայտարարություն է տարածել և կից նաև տեսանյութ հրապարակել՝ Ամուլսարի տարածքում ընթացքող մաքրման և գույքագրման աշխատանքների վերաբերյալ, որոնք իրականացվում են նաև համայնքների բնակիչների մասնակցությամբ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Օգոստոսի 7-ին «Լիդիանի» օրինական վարձակալած տարածքից մի քանի մետր տեղաշարժվեցին օրինական տեղակայված «Լիդիանի» շարժական տնակները։ Սա Ամուլսարի տարածքում տեղի ունեցած հերթական ապօրինի գործողությունն էր։ Ոստիկանությունը օրենքի և օրինականության պաշտպանի իր գործառույթը ստորադասում է նախորդ օրերին մի քանի տասնյակ ակտիվիստների մասնակցությամբ աղմուկին ու մանիպուլյացիային։

Նույն օրը տարածքից հեռացվեցին նաև երկու տարի ապօրինի կերպով ճանապարհները փակող մի խումբ անձանց վագոն-տնակները, սակայն, միևնույն է, դա չի վերականգնում ընկերության` խախտված իրավունքները։ Այս պահին տարածքում ընթանում են մաքրման, գույքագրման և այլ վերականգնողական աշխատանքներ, որոնք պարբերաբար խոչընդոտվում են ապօրինություն իրականացնող խմբավորման կողմից:

Իրավապահ համակարգը պարտավոր է պաշտպանել համայնքի և օրենքի շահերը։ Մինչդեռ համայնքը արդեն տևական ժամանակ սպասում է խնդրի հանգուցալուծմանը՝ հուսալով, որ վերջապես կկարողանան վերադառնալ իրենց արժանապատիվ աշխատանքին։ «Լիդիանը» օրենքով իրեն վերապահված շրջանակներում ամեն ինչ անելու է օրինական աշխատատեղերը վերակագնելու ուղղությամբ՝ համայնքներից աշխատուժ ներգրավելով։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին տարածքում վերականգնել օրենքը և օրինականությունը», տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ