Последние новости

Հունաստանը ԵՄ ԱԳՆԽ արտակարգ հանդիպում կխնդրի

Հունաստանը Արևելյան Միջերկրածովում Թուրքիայի սադրանքի հետ կապված ԵՄ ԱԳ նախարարների Խորհրդի արտակարգ հանդիպում կխնդրի: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետի գրասենյակը:

Հունաստանի ԱԳՆ-ը Հունաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել անօրինական գործունեությունը, որը խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը: Թուրքիայում հայտարարել են, որ Հունաստանը որևէ օրինական հիմք չունի նման պահանջների համար և խոստացել է շարունակել գործողությունները, հաղորդում է Reuters-ը:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդիպել է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ և ԵՄ ԱԳՆԽ արտակարգ հանդիպում հրավիրել:

ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ որոշում ընդունելուց առաջ ԵՄ անդամ երկրների միջև խորհրդակցություններ կանցկացվեն: ԱԳՆԽ նիստը կկայանա Բեռլինում օգոստոսի 27-28-ին, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ