Последние новости

ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈԿ ԽՈՍՔԵՐՈՎ

Ինչպեսև հայկական տնտեսության բազմաթիվ այլ բնագավառներ, խորացող ճգնաժամի պայմաններում անկում է ապրում նաև շինարարության ոլորտը։ Եվ այդ մասին վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։ Այսպես, օրերս հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել են 105,7 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալի 76,6%-ը։ Այլ կերպ ասած՝ ոլորտն «ընկել է» գրեթե մեկ քառորդով (23,4%-ով)։

Իհարկե, առաջին հայացքից առանձնակի տարօրինակ ոչինչ այստեղ չկա, այդպիսի բացասական դինամիկան միանգամայն կանխատեսելի էր և ճգնաժամի օբյեկտիվ հետևանքն է: Բայց այդուհանդերձ ակներև են բավական պերճախոս մանրամասներ, որոնք ուշադրության չառնելը պարզապես անհնար է։ Մանրամասներ, որոնք արտահայտված են թվերով, և ոչ միայն։

Եթե դիտարկենք շինարարության վիճակագրական պատկերը ֆինանսավորման աղբյուրների տեսանկյունից, ապա անկում արձանագրվել է դրանց (ֆինանսավորման աղբյուրների) բոլորի պարագայում, բացառությամբ համայնքների միջոցների հաշվին իրականացվող շինարարության։ Այստեղ նկատվում է 5% աճ։ Բայց լավատեսության հիմքեր այս բնութագրիչը, ավաղ, չի տալիս։ Բանն այն է, որ համայնքների հաշվին շինարարությունը կազմում է շինարարության ընդհանուր ծավալի նույնիսկ 1%-ից էլ պակասը։ Այսպես, այն 105 միլիարդից, որ ընդհանուր առմամբ ներդրվել է ոլորտում, համայնքների մասնաբաժինը կազմել է ընդամենը 890 միլիոն դրամ։ Սա ոչ թե կաթիլ է ծովում, այլ կաթիլ է կաթիլում, որտեղ էլ, ըստ էության, արձանագրվել է աճի միակ ցուցանիշը։

Մինչդեռ հսկայական անկում է գրանցվել հումանիտար օգնության հաշվին կատարվող շինարարության մասով. մինուս 75,5%, բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը կրճատվել է 31,6%-ով, կազմակերպությունների հաշվին շինարարությունը՝ նվազել 19,3%-ով: Այստեղ իսկապես ակներև են ցուցանիշների անկման օբյեկտիվ ճգնաժամային պատճառները։

Սակայն առավել քան տարօրինակ է թվում բյուջետային միջոցների հաշվին շինարարության էական անկումը։ Այսպես, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հայկական բյուջեն ոլորտին 22,3%-ով պակաս գումար է հատկացրել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ավելին, հայկական բյուջեն ոլորտը ֆինանսավորել է գրեթե 1 միլիարդով ավելի քիչ, քան բնակչությունը, և գրեթե երկու անգամ ավելի քիչ, քան կազմակերպությունները։ Այսպես, պետական գանձարանից հատկացվել է 24,8 մլրդ դրամ, մինչդեռ բնակչությունն իրականացրել է 25,8 մլրդ դրամի, իսկ կազմակերպությունները՝ 53,8 մլրդ դրամի շինարարություն։

Այժմ, նկատի առնելով ներկայացված թվային պատկերը, հետահայաց ուշադրություն դարձնենք ոչ վիճակագրական մանրամասներին։ Դեռևս այս տարվա հունվարին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց 2020-ին բյուջեի կապիտալ ծախսերի ծավալը ռեկորդային չափով ավելացնելու ծրագրերի մասին։ Արդեն այս տարվա մարտին, կորոնավիրուսային սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեկնարկի պահին կառավարության ղեկավարը խորհրդարանում կրկին խոսում էր կապիտալ ծախսերի ավելացման մասին. ճիշտ է, նման մտադրություններն արդեն ներկայացնում էր որպես հակաճգնաժամային ծրագիր։ Ապրիլին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հայտարարեց. «Կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Դրա համար առաջնահերթ գործիքակազմը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է և կապիտալ ծախսերի ծավալների հնարավոր մեծացումը»։

Նիկոլ Փաշինյանը էլի բազմիցս անդրադարձել է կապիտալ ծախսերի թեմային, ցույց տալով հարցի բացառիկ առաջնահերթությունը գործադիր իշխանության համար։ Թեպետ, ասել՝ դա դեռ չի նշանակում անել, և այսօր ստիպված ենք արձանագրել հակառակը. չնայած այդ առաջնահերթության ազդարարմանը՝ շինարարության ոլորտը, որը կապիտալ ծախսերի հիմնական իրականացնողն է, անկում է ապրում։ Դա ոչ թե պարզապես ոլորտի անկում է, այլ դրանում արվող պետական ներդրումների նվազում, ինչն ուղղակիորեն հակասում է հնչեցված հայտարարություններին։ Ասենք ավելին. անցած տարի կառավարությունն էապես կրճատել է կապիտալ ծախսերի ֆինանսավորումը։ Ըստ էության, այսօրվա ծավալը գրեթե մեկ քառորդով ավելի քիչ է, քան նախորդ տարվանը, կրճատվածը։

Կառավարությունում տեղի ունեցած վերոնշյալ ապրիլյան խորհրդակցության ընթացքում Փաշինյանը նշեց, որ Հայաստանում քրոնիկ կերպով դիտարկվել է կապիտալ ծախսերի թերակատարում, «բայց նոր իրավիճակում կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի ու ներդրման ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում, որովհետև, ըստ էության, այս նոր պայմաններում մենք պետք է հասկանանք, որ կապիտալ ծախսերի չկատարման ամեն տոկոս վերաբերում է կոնկրետ մարդկանց, ընտանիքների, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում»։ Իհարկե, պետք է հասկանան, բայց հասկանո՞ւմ են արդյոք։ Հասկանո՞ւմ են, որ բյուջեի հաշվին իրանացվող շինարարությունը 22,3%-ով կրճատելը վերաբերում է կոնկրետ մարդկանց, ընտանիքների, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СБЛИЖЕНИЕ НА РАССТОЯНИЕ ОБЕЩАНИЯ
      2024-04-08 09:34

      Евросоюз предоставит Армении новый грант на 270 млн евро в течение 4 лет, который поможет, в частности, малым и средним предприятиям развиваться и выйти на новые рынки. Об этом на брифинге заявила председатель Еврокомиссии Урсула фон дер Ляйен в преддверии трехсторонней встречи с участием госсекретаря США Энтони Блинкена и армянским премьером Николом Пашиняном в Брюсселе, передает АРКА.  "Европейский Союз дал обещание быть ближе к Армении и сегодня выполняет это обещание", - заявила она, добавив, что видение сотрудничества ЕС с Арменией было представлено в октябре 2023 года.  «ЕС планирует инвестировать в проект Черноморского электрического кабеля, экспорт чистой энергии в Европу, в энергетику, транспорт и разработку средств для диверсификации торговли», - отметила фон лер Ляйен. 

    • США и ЕС КОМПЕНСИРУЕТ УЩЕРБ ОТ «ДИВЕРСИФИКАЦИИ»?
      2024-04-06 09:54

      Мирный процесс не будет в центре внимания на встрече высокого уровня в формате Армения – ЕС – США. Об этом на брифинге заявил официальный представитель Госдепа США Мэтью Миллер. «На нашей встрече в центре внимания будут экономическая диверсификация Армении, гуманитарная помощь, поддержка беженцев и поддержка политических реформ Армении», – отметил он, передает NEWS.am.

    • ДОРОГА ДОЛЖНА БЫЛА БЫТЬ ПОСТРОЕНА ЕЩЕ ВЧЕРА
      2024-04-05 10:10

      Армянские власти еще не определили, как будет проходить новый участок дороги в Грузию, альтернативный участку у села Воскепар. 12 марта премьер-министр Армении Никол Пашинян заявил, что власти планируют построить новые участки дорог взамен тех, которые «выходят за пределы границ Армянской ССР». В частности, речь идет об участке дороги Ереван-Тбилиси в районе села Воскепар в Тавуше. «Сообщаем, что относительно поднятых вами вопросов обсуждения продолжаются», - сказали в ответ на запрос Sputnik Армения в Министерстве территориального управления и инфраструктур Армении. О результатах обсуждений там обещали сообщить позже.

    • С АСТРОНОМИЧЕСКОЙ СКОРОСТЬЮ - В ДОЛГОВУЮ ЯМУ
      2024-04-04 10:18

      В первом квартале 2024 года поступления по линии налоговых и таможенных органов в Армении составили 589.2 млрд драмов. Из этой суммы налогоплательщикам и физическим лицам возвращено 88.6 млрд драмов, сообщает Комитет по госдоходам Армении. В результате фактическая исполняемость по части налоговых доходов и госпошлин составила 500.6 млрд драмов, что больше прошлогоднего показателя за тот же период на 39.3 млрд драмов или на 8.5%. Отмечается, что рост налоговых поступлений обусловлен в основном экономической активностью.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
      2022-02-16 19:49

      Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

    • ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
      2021-12-24 08:59

      Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

    • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
      2021-05-26 20:23

      Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։

    • ԻՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
      2021-05-07 17:05

      Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։