Последние новости

«ՄԱՐՏՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է, ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿՈՐՑՆԵԼ ԵՐԿԻՐԸ», -

հայտարարեց քաղաքական գործիչ Արա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

նչպես նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմադիր ուժերի կոնսենսուսն օրակարգի մակարդակով արդեն ձևավորված է։ Այդպես էլ կա, սակայն մտավախություններ են առաջացել, որ այդ կոնսենսուսը լռվել է բանավոր հայտարարությունների մակարդակում։ Մո՞տ է արդյոք այն օրը, երբ ընդդիմադիր ուժերն ընդհանուր նպատակի գիտակցումից կանցնեն կոնկրետ գործողությունների և ժողովրդին կներկայացնեն իշխանափոխության ճանապարհային քարտեզը։

-Ես կցանկանայի, որ սկզբի համար այն կուսակցությունները, որոնք երկու տարի առաջ, միանալով Նիկոլին, աջակցեցին գունավոր հեղափոխությանը, իսկ ավելի ուշ անցան ընդդիմության կողմը, ներողություն խնդրեին ժողովրդից: Խոսքս ոչ թե քաղաքական նորեկների, այլ նրանց մասին է, ովքեր վաղուց արդեն գործող քաղաքականության մեջ են։ Այդ ուժերը չէին կարող չիմանալ, թե ում են բերում իշխանության, չէին կարող չգիտակցել իրենց գործողությունների հետևանքները։ Այդ ուժերի ներկայացուցիչների պատճառաբանությունները, թե երկու տարի առաջ իրենք կանգնել են ժողովրդի կողքին, ինձ չեն համոզում. չէ՞ որ նրանք քվեարկել են ոչ թե ժողովրդի օգտին, այլ վարչապետի պաշտոնում Նիկոլի ընտրվելու

ուք նկատի ունեք ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, այդ ուժերի ոչ վաղ անցյալի մասին այսօր շատերն են խոսում. ստացվում է, որ համախմբման հետ կապված դժվարություններ կան և ակներև են բաժանարար գծերն ընդդիմության ճամբարում հին ու նոր քաղաքական ուժերի, նրանց միջև, ովքեր աջակցել են Նիկոլին, և ովքեր ի սկզբանե մերժել են նրան:

-Այդ ջրբաժանը ձեռնտու է Նիկոլին, գործնականում այն գոյություն չունի, իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա 2 տարի շարունակ այդ թևում ընթանում էր իրավիճակի գնահատման գործընթաց։ Արդյունքում կուսակցություններն ու հասարակական նախաձեռնությունները գիտակցեցին, որ ժամանակն է մի կողմ դնել անձնական հավակնությունները և միավորվել Հայաստանն ասպատակությունից փրկելու գաղափարի շուրջ։ Այդ գիտակցումը, անշուշտ, իրական քաղաքական գործընթացների կհանգեցնի սեպտեմբերին, հոկտեմբերին, գուցե հաջորդ տարվա ապրիլին: Ընդդիմությունն այդ գործընթացներում հանդես կգա համախմբված և հենվելով ժողովրդի վրա։ Կառավարությունն արդեն ցույց է տվել, որ անկարող է կառավարել երկիրը, սակայն ես չեմ համարձակվի պնդել, թե ժողովուրդն արդեն պատրաստ է պայքարի ելնել…

այց չէ՞ որ կարող է այնպես պատահել, որ ժողովուրդը դուրս գա փողոց ու միայնակ մնա իր խնդիրների առջև։ Մենք այսօր էլ ականատես ենք լինում մայրաքաղաքում ու մարզերում ընթացող բողոքի տարերային ակցիաների, ընդ որում բողոքող քաղաքացիների կողքին, որպես կանոն, չկան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ «Ներքևից» արտահայտվող դժգոհությունը քաղաքական մակարդակով ոչ ոք չի կուտակում։ Համամիտ չե՞ք։

րավիճակը պետք է հասունանա։ Առջևում ձմռան ամիսներն են, տնտեսական իրավիճակը վատթարանում է օրըստօրե, օգնություն ակնկալել Նիկոլը ոչ մի տեղից չի կարող։ Դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվեն ԱՄՆ նախագահի ընտրությունները, իսկ Սորոսին այս պահին ավելի շատ հետաքրքրում է անկարգությունների կազմակերպումն ԱՄՆ-ում... Դժվար է պատկերացնել, թե ինչպես է ժողովուրդը գոյատևելու ձմռանը, ինչպես մարդիկ պետք է վճարեն կոմունալ ծառայությունների դիմաց և այլն:

-Ընդ որում ընդդիմադիր թևում միանգամայն ցայտուն նկատվում է առանձին ուժերի և դաշինքների ցանկությունը՝ միայնակ վերջ տալու իշխանությանը։ Կան հավակնոտ առաջնորդներ, որոնք համարում են, թե կարող են միայնակ ստիպել Փաշինյանին հրաժարական տալ. այդ մասին բացահայտ չի ասվում, սակայն համախմբումը սեփական անձի շուրջ տեսնելու որոշ առաջնորդների ցանկությունն ակներև է, այնպես չէ՞։

-Կարծում եմ, որ այդ պահն արդեն անցել է, ձեր հիշատակած միտումները հնացել են, մարտով հետախուզությունն ավարտվել է, ընդդիմության առաջնորդները, իմ կարծիքով, արդեն եկել են միասնական եզրակացության, որ կառավարությանը հրաժարական կարելի է պարտադրել միայն համատեղ ջանքերով: Հավակնությունների ժամանակն անցել է. այն, ինչ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հետ, ցույց տվեց, որ ոչ ոք ապահովագրված չէ, և Նիկոլը կդիմի ցանկացած քայլի, որպեսզի ճաղերի հետևում փակի քաղաքական բոլոր ընդդիմախոսներին։ Այդ գիտակցումն էականորեն արագացրեց գործընթացներն ընդդիմադիր թևում, քանզի գաղտնիք չէ, որ նորաթուխ ընդդիմադիր կուսակցություններից շատերը հույսեր էին կապում 2023 թվականի հետ, այսինքն ծրագրում էին ակտիվանալ հերթական խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Այսօր այդ ուժերը հասկանում են, որ հերթական ընտրություններին բանը կարող է չհասնել, իրավիճակը շատ արագ է փոխվում

յսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է իշխանությունը ցուցադրաբար հալածանք իրականացնում Ծառուկյանի և Վանեցյանի նկատմամբ, փորձելով փլուզել ԲՀԿ - «Հայրենիք» - ՀՅԴ եռյակը։ Իսկ ո՞վ է, ըստ Ձեզ, դառնալու միավորված ընդդիմության առաջնորդ։

ամոզված եմ, որ գալիք գործընթացները ղեկավարելու է ընդդիմադիր դաշինքը, ես այսօր չէի խոսի միասնական առաջնորդի մասին՝ ընդդիմության միավորման և նույնիսկ զանգվածների վրա հենվելու համատեքստում։ Նիկոլն իջեցրել է քաղաքական նշաձողն ասֆալտի մակարդակի, այսօր ցանկացած ոք կարող է իրեն երևակայել ապագա վարչապետ, մինչդեռ անթույլատրելի է գնալ նախկին սխալների կրկնության ճանապարհով, որպեսզի արդյունքում կրկին վարչապետ չստանանք փողոցից։ Երկրի առջև ծառացած են գլոբալ խնդիրներ. հակամարտության կարգավորման անհրաժեշտություն, բանակցային գործընթացի վերսկսում, հարաբերությունների կարգավորում ՌԴ-ի հետ... Խնդիրների բարդությունն ինքնաբերաբար սեղմում է քաղաքական գործիչների շրջանակը, որոնք ունակ են լուծել դրանք: Այսօր բոլորը հասկանում են, որ Նիկոլի օրոք այդ խնդիրները չեն լուծվելու, և ոչ ոք ազատ չի ապրելու, ընդդիմադիր գործիչներից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է հայտնվել ճաղերի հետևում՝ մտացածին մեղադրանքով

յլ կերպ ասած, ցանկացած հապաղում հղի է բացասական հետևանքներով, սակայն դեռևս պարզ չէ՞, թե ինչ, որտեղ, երբ և ինչպես է անելու ընդդիմությունը։

-Այդ հարցերի պատասխաններն իրենց երկար սպասեցնել չեն տա, ես պնդում եմ, որ մարտով հետախուզությունն ավարտվել է, անձնական հավակնությունների ժամանակը՝ անցել, մենք կարող ենք կորցնել երկիրը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ընդդիմադիր գործիչների քաղաքական հայտարարությունների հնչերանգն էապես փոխվել է, բոլորը հասկացել են, որ առանձին-առանձին դատապարտված են ձախողման։ Կարող եմ վկայակոչել Արթուր Վանեցյանի հայտարարությունները…

-Այո, շատերին է ոգևորել երկրորդ նախագահի հետ հանդիպելու նրա պատրաստակամությունը, հատկապես հանրահայտ հեռախոսազրույցների խորապատկերին, որոնք հայտնի դարձան լայն հասարակայնությանը գաղտնալսման շնորհիվ

ոխվում է քաղաքական ուժերի վերաբերմունքը գործընթացների նկատմամբ և նրանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ. ընդդիմադիր թևում այլևս բաժանարար գծեր չեն անցկացնում նախկին իշխանության՝ ի դեմս ՀՀԿ-ի, և այլ ուժերի միջև, իրավիճակը փոխվում է օրըստօրե։ Փոխվում է նաև ժողովրդի կյանքը, ընդ որում՝ ոչ դեպի լավը, և եթե քաղաքական ուժերը չհասցնեն կամ չկարողանան հանդես գալ համախմբված կերպով, ապա ժողովուրդը կրկին կնետվի «փրկիչ» փնտրելու։

երլուծաբանները մտավախություն ունեն, որ փողոցային գործընթացները կարող է գլխավորել մարգինալ ուժերից մեկը, օրինակ՝ ահաբեկիչների «Սասնա ծռեր» կուսակցությունը: Ինչ եք կարծում, կա՞ արդյոք այդպիսի վտանգ։

նձ ավելի շատ մտահոգում է մեկ այլ սպառնալիք. ֆորսմաժորային իրավիճակում Նիկոլն արտաքին ուժերի թելադրանքով կարող է փոխանցել իշխանությունն ինչ-որ մեկին, այսինքն նրա փոխարեն ընտրություն կկատարեն քաղաքական տերերը, իսկ ինքը պարզապես հրաժարական կտա։ Ուզում եմ հավաստել, որ ընդդիմության ճամբարի քաղաքական ուժերը կանխատեսում են իրավիճակի զարգացման բոլոր սցենարները, ուստի հաջորդ գարնանը պետք է սպասել կարևոր իրադարձությունների. չի բացառվում նաև, որ դրանք տեղի ունենան ավելի շուտ, ընդդիմությունն այսօր որակապես նոր փուլ է ապրում, իսկ ժողովուրդը, կարծում եմ, վերջնականապես կարթնանա և փողոց դուրս կգա այն բանից հետո, երբ քաղցած ձմեռ անցկացնի…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…

    • ЗАПАД НАМ НЕ ПОМОЖЕТ, И ГОВОРИТ ОБ ЭТОМ ОТКРЫТЫМ ТЕКСТОМ!
      2024-04-18 10:10

      Европа готова предоставить РА вооружения оборонительного характера, которыми невозможно воевать, зато они сгодятся для разгона массовых акций с требованием отставки Пашиняна. Обещанные в Брюсселе миллионы рассчитаны на поступление в течение 4 лет, хотя в 2026 г. в РА должны состояться очередные парламентские выборы. Нет ни малейшей гарантии, что по их итогам Пашинян вернется в кресло премьер-министра, ибо ГД может сформировать большинство в новом парламенте только ценой тотальных фальсификаций и массового надругательства над волеизъявлением граждан.

    • "ПЛАЧ" В КОНЦЕ ИСТОРИИ…
      2024-04-17 12:38

      Карен Саркисян, который представляется социологом-аналитиком, сказал в эфире одного из телеканалов власти: "Пришло время закрыть какой-то там "Дом Достоевского" и "Дом русской книги"". Лидер карликовой партии христианских демократов Левон Ширинян в эфире другого телеканала власти объявил, что "армянам следует избавиться от всего истинно русского", например, от писателя Достоевского, который был "настоящим русским". На Украине пошли дальше господина социолога, там просто сожгли книги на русском языке, а Достоевский никогда не был "настоящим русским", отец великого писателя был литовцем по фамилии Достаускас.

    • РЕШЕНИЕ ОДНО: ВЕСЬ НАРОД ДОЛЖЕН ВЫЙТИ НА УЛИЦУ!
      2024-04-16 11:01

      26 апреля 2018 г. с трибуны митинга на площади Республики Пашинян произнес знаковую фразу: "Или я буду избран премьером по требованию и предложению народа, или в Армении, вообще, не будет избран премьер-министр!" 6 лет спустя эта фраза звучала бы так: "Или я останусь на посту премьера Армении, или не будет самой Армении!"






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։