Последние новости

Փաշինյանը համաձայն չէ, որ կառավարության գործողությունները ձախողում էին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի իր կառավարության գործողությունները ձախողում էին: Նա այդ մասին հայտարարել է BBC-ի HARDtalk ծրագրին տված հարցազրույցում, որից հատվածներ ներկայացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատականներ տալ, եւ չի մեկնաբանել այն փաստը, որ հարեւան Վրաստանում մի քանի անգամ ավելի քիչ վարակման դեպք է հաստատվել:

Հարցին, թե ինչու են նրան առանց դիմակի նկատել բանկետի ժամանակ կորոնավիրուսի ամենաթեժ շրջանում` այն ժամանակ, երբ նա անձամբ ամոթանք է րտալիս քաղաքացիներին դիմակների ռեժիմին չհետեւելու համար, Փաշինյանն ասաց, որ հետեւել է այն տարածքի կանոններին, որտեղ անցկացվում էր միջոցառումը: «Այդ օրը մենք գործում էինք կանոնների համաձայն, որոնք գործում էին Լեռնային Ղարաբաղում»,- ասել է վարչապետը, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ