Последние новости

Ի՞նչ է կատարվում ԱԱԾ-ում

Քանի՞ ԱԱԾ ծառայող է աշխատանքից ազատվել Արգիշտի Քյարամյանի` ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Քյարամյանը կադրային ջարդ է սկսում ԱԱԾ–ում։ Մասնավորապես, իբրև թե այն ծառայողները, ովքեր ուսանել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունում (ФСБ), և կասկածներ կան, թե շարունակում են կառույցի հետ կապեր պահպանել, տնօրենի թիրախում են հայտնվել։ Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ԱԱԾ` խնդրելով նշել, թե այս տարվա հունիսի 1–ից սկսած` քանի ԱԱԾ աշխատակից է աշխատանքից ազատվել (իր դիմումի համաձայն կամ հեռացման կարգով)։

Մեր հարցմանն ի պատասխան` ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կադրային քաղաքականությունն իրականացվում է բացառապես «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի և համապատասխան այլ իրավական ակտերի հիման վրա։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում անձնակազմի հետ տարվող աշխատանքները կրում են շարունակական բնույթ, որոնց ընթացքում պարբերաբար ծառայության են ընդունվում կամ տարբեր պատճառներով (երկարամյա ծառայության, տարիքային, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, առողջական խնդիրներով պայմանավորված, կարգապահական տույժերի, աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու կամ աշխատակցի նախաձեռնությամբ պայմանագիրը լուծելու հիմքերով և այլն) ծառայությունից արձակվում են մի շարք աշխատակիցներ»,– նշված է ԱԱԾ պատասխանում։

Մեր հարցման մեջ խնդրել էինք նաև մեկնաբանել «Հրապարակ» թերթում օգոստոսի 6-ին հրապարակված «Քյարամյանը ռուսական «շպիոններ» է հայտնաբերում» վերնագրով հոդվածը, որում նշված էր, թե «Արգիշտի Քյարամյանի հրահանգով ԱԱԾ-ի, այսպես կոչված, ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել»։

«Հրապարակված հոդվածում արտացոլված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,– այսպես են մեկնաբանել հոդվածը ԱԱԾ–ում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ