Последние новости

Տիխանովսկայա. «Պատրաստ եմ ազգային առաջնորդ դառնալ»

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու և գործող նախագահի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան իր նոր տեսաուղերձում հայտարարել է, որ իրավիճակը հանդարտեցնելու նպատակով պատրաստ է ստանձնել ազգային առաջնորդի դերը։

Օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում չեն դադարում զանգվածային ցույցերը. մարդիկ պահանջում են գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։

Տիխանովսկայան հայտարարել է, որ ինքը քաղաքական կարիերայի պատրանքներ չի ունեցել և չունի։

«Ես չէի ուզում քաղաքական գործիչ դառնալ, բայց ճակատագիրն այնպես տնօրինեց, որ հայտնվել եմ ամենաթողության և անարդարության դեմ մղվող դիմակայության առաջնագծում։ Ճակատագիր և մարդիկ, որոնք հավատում են ինձ, որոնք ինձ ուժ տվեցին, հիմա ես ամեն րոպե հիանում եմ ձեր խիզախությամբ, ձեր ինքնակազմակերպմամբ և թե որքան ուժեղ ու լուսավոր եք դուք», - ասել է քաղաքական գործիչը։

Նա նշել է, որ գնահատում է իրենց ձայն տվածներին և գիտի` ինչու են նրանք դա արել: Տիխանովսկայան վստահ է, որ բոլորն ուզում են դուրս գալ այս անվերջանալի շրջանից, որում հայտնվել են 26 տարի առաջ:

«Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել և այս ժամանակահատվածում որպես ազգային առաջնորդ հանդես գալ, որպեսզի երկիրը հանգստանա, նորմալ ռիթմի մեջ մտնի, որպեսզի մենք ազատ արձակենք բոլոր քաղբանտարկյալներին և հնարավորինս սեղմ ժամկետում օրենսդրական բազա ու պայմաններ նախապատրաստենք նախագահական նոր ընտրություններ կազմակերպելու համար»,– ասել է Տիխանովսկայան, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ