ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Էշելոն-2020» զորավարժությանը
Օգոստոսի 17-ին Ռուսաստանի Դաշնության «Կապուստին Յար» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման խոսքով հանդես է եկել ՀԱՊԿ Միավորված շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Մուխամեջան Տալասովը: Նրա խոսքով զորավարժության գլխավոր նպատակներից մեկը նյութատեխնիկական աջակցության համատեղ գործողությունները ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի շրջանակներում կատարելագործելն է, ինչը բխոում է մեր պետությունների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին օպերատիվ արձագանքելու շահերից:
Զորավարժությունների ընթացքում համատեղ գործողությունների շրջանակներում կմշակվեն հատուկ առաջադրանքներ՝ ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումների նյութատեխնիկական աջակցությունների համար: Մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ ռազմական տեխնիկայի բեռնման և բեռնաթափման եղանակների, ռազմական գործողությունների տարածքներում ստորաբաժանումների նյութատեխնիկական համալրման, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում վնասված մարտական տեխնիկայի տարհանման, վերանորոգման և այլնի կազմակերպման վերաբերյալ:
Զորավարժությունը տևելու է օգոստոսի 17-ից 20-ը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցությունը ապահովելու, ինչպես նաև զորավարժությանը ներգրավված անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքների գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 30 զինծառայող է ընդգրկվել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 14:07
Денежные переводы из Армении в феврале сократились на 24,2%, сократились переводы в Россию, и напротив, увеличились в США.
-
2024-04-19 14:06
Госдепартамент назвал дезинформацией распространенную в азербайджанских СМИ фотографию документа, якобы принятая на прошедшей 5 апреля в Брюсселе трехсторонней встрече США-Европейский Союз-Армения, в котором отмечаются вопросы военного характера.
-
2024-04-19 14:05
Первый заместитель председателя комитета Государственной думы РФ по делам СНГ Константин Затулин в своем телеграм-канале ответил на письмо бывшего премьер-министра Армении Вазгена Манукяна.
-
2024-04-19 13:27
Беспилотники, сбитые над Исфаханом, по всей вероятности, запущены с территории Ирана. Такую запись сделал в соцсети X представитель иранского Национального центра киберпространства Хосейн Далириан.