Последние новости

ՀԱՔԵՐՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Հարցական նշան այս հոդվածի վերնագրում դրված չէ միանգամայն գիտակցաբար. անհնար է այլ եզրակացության հանգել՝ ելնելով վերջին ամիսների իրադարձությունների զարգացման թեկուզ լոկ ժամանակագրությունից։ Ավարտվող ամառն աննախադեպ էր ադրբեջանցի հաքերների և նրանց թիկունքում կանգնած հատուկ ծառայությունների գործողությունների հզորությամբ ու մասշտաբայնությամբ, և կասկած չկա, որ ներկայումս տիրող անդորրը բավական խաբուսիկ է։ Ավաղ, կասկածից վեր է և այն, որ համապատասխան կառույցները, առաջին հերթին ՀՀ կառավարությունն ու ԱԱԾ-ն, դասեր չեն քաղել, և այսուհետ էլ ցանցի հայաստանյան մասնահատվածը բավարար չափով պաշտպանված չէ։

Ամռան դեռ չլրացած երեք ամիսների ողջ ընթացքում մեկը մյուսի հետևից հաղորդագրություններ էին հայտնվում հայկական ռեսուրսների կոտրման, արտահոսքի, ապատեղեկատվության տարածման և գրոհների մասին, ընդ որում հափշտակելով և այնուհետ ցանցում զետեղելով ՀՀ հազարավոր քաղաքացիների անձնական տվյալները։ Ամեն անգամ փորձագետներն ահազանգում էին և կոչ անում համապատասխան կառույցներին լրջագույնս զբաղվել խնդրով։ Եվ ամեն անգամ հաջորդում էին հերթապահ հավաստիացումներ, թե իբր՝ կատարվում է քննություն և արվում անհրաժեշտ ամենը։ Սակայն առ այսօր ոչ մի պատասխան կամ պարզաբանում չի տրվել։

Համառոտ հիշեցնենք հիմնական փաստերը։

Հունիսի 2։ Ֆեյսբուքյան «Զնդան» էջում հրապարակվեց կորոնավիրուսից մահացած ՀՀ 132 քաղաքացիների ցուցակը: Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ արտահոսքը կարող էր լինել կա՛մ հաքերային հարձակման հետևանք, կա՛մ Առողջապահության նախարարության որևէ աշխատակցի կազմակերպած սաբոտաժ։ Նախարարությունից հաղորդեցին, որ դիմել են իրավապահ մարմիններին՝ պարզելու համար, թե ով և ինչու է կազմակերպել արտահոսքը։

Հունիսի 13։ Սամվել Մարտիրոսյանը հաղորդեց, որ ադրբեջանցի հաքերները հրապարակել են կորոնավիրուսով վարակված մոտ 3500 հայերի, ինչպես նաև նրանց հետ շփում ունեցած անձանց տվյալները: Ինչպես հաղորդեց վարչապետի մամլո քարտուղար Մանե Գևորգյանը, իրավապահ մարմինները զբաղվում են այդ տեղեկատվության հավաստիությունը ստուգելով և աշխատում տարածման հնարավոր աղբյուրը պարզելու ուղղությամբ: Նա հավաստիացրեց, թե ստացված տեղեկատվության հաստատման կամ հերքման դեպքում հանրությունը կտեղեկացվի:

Հունիսի 24։ Հրապարակվեց կորոնավիրուսով հիվանդ ՀՀ քաղաքացիների անունները, հասցեներն ու բջջային հեռախոսահամարները բովանդակող երկու ֆայլ:

Հուլիսի 8։ Հայաստանի մի քանի հարյուր քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների անձնագրերի տվյալները, ինչպես նաև զորամասերին վերաբերող փաստաթղթերը երեք օրվա ընթացքում հանրայնացվել են ցանցում ադրբեջանցի հաքերների կողմից, տեղեկացրեց Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, միայն վերջին ամսվա ընթացքում ցանցում վեց անգամ (!!!) զետեղվել են վարակված հայ քաղաքացիների տվյալները։ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ստեղծվում է չափազանց վտանգավոր իրավիճակ։

Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ստուգվում է տեղեկատվության հավաստիությունը: Ազգային անվտանգության ծառայությունում նշեցին, որ վերջին արտահոսքի վերաբերյալ տվյալներ չունեն, սակայն հաստատեցին նախորդ երկուսի փաստը: Եվ ասացին, թե միջոցներ են ձեռնարկվել նման երևույթները կանխելու համար։

Հուլիս 13։ Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման ժամանակաշրջանը։ Հայկական կայքերը (այդ թվում «Գոլոս Արմենիի» կայքը) ենթարկվեցին ադրբեջանական IP-ների ներգրավվածության քանակով ամենամասշտաբային DDoS գրոհին, հաղորդեց Սամվել Մարտիրոսյանը: «Մենք կասկածներ ունենք, որ դրանք սովորական խմբավորումները չեն, այլ հատուկ ծառայությունները։ Ակնհայտ է, որ սա Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի մասն է»,- ասաց նա։

Հուլիսի 14։ Պետական երեք ռեսուրսներ՝ վարչապետի, կառավարության և էլեկտրոնային կառավարման կայքերը, ենթարկվեցին հաքերային գրոհի, հաղորդեց կրկին ոչ այլ ոք, քան Սամվել Մարտիրոսյանը: Այդժամ կրկին լույս ընկավ Մանե Գևորգյանն ու հայտարարեց, թե ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են կիբեռգրոհի հետաքննությամբ՝ ավելի խորը տեղեկատվություն ստանալու և նման դեպքերը հետագայում կանխելու նպատակով:

Մեր կողմից նշենք, որ Հայաստանի վարչապետի կայքն առաջին անգամ կոտրվել է անցած տարվա հոկտեմբերին։ Այսինքն 10 ամսվա ընթացքում պետության ղեկավարի պաշտոնական կայքը կոտրել են 2 անգամ։

Հուլիսի 29։ Ս.Մարտիրոսյանը հայտնեց, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են մեքենաների առք ու վաճառքի car.am հայկական կայքն ու տարել բոլոր օգտատերերի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեներն ու գաղտնաբառերը, որոնք հանրայնացվել են:

Օգոստոսի 4։ Ադրբեջանցի հաքերները հայտարարեցին, որ իրենց հաջողվել է ներթափանցել կառավարության ներքին ցանց և արտաբեռնել 55 տերաբայթ տեղեկատվություն: «Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբեռանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու», - Ֆեյսբուքում գրեց այդ լուրը հեղորդած Մարտիրոսյանը։

Նույն Մանե Գևորգյանը, որը, ըստ երևույթին, համատեղության կարգով աշխատում է նաև ԱԱԾ-ի մամուլի քարտուղար, հերթապահ կերպով հայտարարեց, թե Ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է տեղեկատվությունը: «Համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։ ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու և պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»,- գրել էր նա։

Թե ինչով է ավարտվել այդ աշխատանքը և առհասարակ ավարտվել է արդյոք, պարզվել են արդյոք այս և նախորդ կոտրումների և արտահոսքերի հանգամանքները, Գևորգյանը հետագայում չհայտնեց։ Մնում է ենթադրել, որ այդ տիկինը բոլոր դեպքերի համար հերթապահ տեքստ ունի նախապատրաստած, որտեղ փոխվում են թերևս միայն գողացված տեղեկատվության ամսաթվերն ու ծավալները։

Նշենք մի բավական ցուցանշական հանգամանք. անխտիր բոլոր դեպքերում կայքերի կոտրման, արտահոսքի, գրոհների մասին հաղորդում է մեդիափորձագետը։ Նա հայտնում նաև կատարվածի պատճառների մասին իր վարկածները և խորհուրդներ տալիս, թե ինչ է պետք անել նման երևույթի կրկնությունից խուսափելու և երկրի կիբեռանվտանգությունն ուժեղացնելու համար։ Ոչ մի անգամ դա չարվեց պետական կառույցների մակարդակով, որոնք կոչված են զբաղվել այդ հարցով ծառայողական պարտականությունների բերումով։ ԱԱԾ-ի և վարչապետի մամուլի խոսնակի հաղորդագրությունները հայտնվել են միայն ի պատասխան փորձագետների տրամադրած տեղեկատվության և շատ դեպքերում՝ հարկադրված, որպեսզի ինչ-որ կերպ հանդարտեցնեն հասարակության մեջ ալեկոծվող կրքերը։

Այն մասին, թե աշխատանք տարվում է արդյոք կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծման ուղղությամբ՝ պետության առանցքային կառույցների և նրա քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունն առավելագույնս ապահովելու նպատակով, չի հաղորդում ոչ ոք: Ըստ երևույթին, կառավարությունում ոչ մեկին դա չի հետաքրքրում։

Ինչի՞ մասին կարելի է առհասարակ խոսել, եթե ՀՀ իշխանությունները չարձագանքեցին նույնիսկ այնպիսի սենսացիոն փաստին, ինչպիսին է Caucasus Online ինտերնետ կապի մայրուղային ալիքի բաժնետոմսերի 49%-ի վաճառքն ադրբեջանցի գործարարին։ Փորձագետների գնահատմամբ, գործարքը Բաքվին հնարավորություն է տալիս դառնալ տարածաշրջանային հանգույց և թույլ կտա եթե ոչ մշտադիտարկման ենթարկել, ապա առնվազն վերլուծել հայկական ինտերնետ-թրաֆիքը: Ինչպես հայտարարել է Sputnik Արմենիային տեղեկատվական անվտանգության ու տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներից մեկը, Caucasus Online-ի բաժնետոմսերի գնումը ռազմավարական առումով մեծագույն հնարավորություններ է ընձեռում Ադրբեջանին, կոպիտ ասած՝ ազատություն տալիս Բաքվի ձեռքերին:

Վրաստանում գործարքը լուրջ իրարանցում առաջացրեց, ընդ որում պարզվեց, որ դա ապօրինի բնույթ է կրել։ Հայաստանում ահազանգեցին ԶԼՄ-ները, մասնագետներն ու սոցցանցերի օգտատերերը։ Սակայն այդ վտանգավոր և ամենաանսպասելի հետևանքներով հղի գործարքն ամենևին չխաթարեց նրանց անդորրը, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին իրար խառնվել ու փորձել ինչ-որ միջոցներ ձեռնարկել։ Առնվազն մեկնաբանել իրավիճակը։ Խոսքը կառավարության և հենց նույն ԱԱԾ-ի մասին է, որոնց ներկայացուցիչներն այս անգամ նույնիսկ հարկ չհամարեցին հանդես գալ թեկուզ հերթապահ հայտարարությամբ։

Համաձայնեք, դա կասկածներ է առաջացնում պաշտոնյաների մեղսունակության և ծառայողական դիրքին նրանց համապատասխանության վերաբերյալ, եթե չխոսենք երկրի շահերի նկատմամբ անտարբերության և պետությանը սպառնացող իրական վտանգները գիտակցելու անկարողության մասին։

Թե որքան կարևոր է մեր օրերում ցանկացած պետության կիբեռանվտանգությունը, նշելն ավելորդ է։ Թե ամեն առումով որքան կարևոր է կիբեռանվտանգությունը Հայաստանի պես պետության համար, որի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում ժամանակակից տեխնոլոգիաների և հսկայական միջոցների ողջ զինանոցի կիրառմամբ, խոսելը կրկնակի ավելորդ է։ Ռազմական փորձագետները մշտապես զգուշացնում են Հայաստանի և Արցախի սահմանների վրա նոր ահագնացման վտանգի մասին, կիբեռանվտանգության մասնագետները չեն դադարում նախազգուշացնել վիրտուալ տարածքում նման վտանգների առկայության մասին…

Լսո՞ւմ են արդյոք նրանց այնտեղ, վերևում։ Թե՞ ճանապարհների ասֆալտապատումը, ՀԴՄ կտրոններ պահանջելն ու մանկապարտեզների վերանորոգումը՝ երեխաներին կոնֆետ բաժանելով, Փաշինյանի կառավարության բացարձակ վերին նշաձողն է։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТАНДЕМ ДЖАНГИРЯН-ХАЧАТРЯН: СОРОСО-АОДИЗАЦИЯ ВЛАСТИ ВСТУПАЕТ В НОВЫЙ ЭТАП
      2021-01-22 16:45

      На фоне множества сложнейших проблем прежде всего безопасностного характера для Армении и Арцаха власти усиленно заняты решением совершенно иных задач. Насколько очевидно первое, настолько же ясно второе: Никол Пашинян и его команда приступили к очередному этапу реализации турецкого плана по окончательному решению Армянского вопроса - созданию полностью подконтрольной премьеру судебной системы, которая позволит ему проводить усиленные репрессии неугодных без каких-либо препятствий со стороны судей. В этом контексте весьма красноречив тот кадровый "банк", который имеется в распоряжении властей для обуздания независимых судей.

    • "НАРОДНЫЙ" ВИЦЕ-ПРЕМЬЕР УГРОЖАЕТ НАРОДУ, ПОДНЯВШЕМУСЯ НА БОРЬБУ С ПРЕДАТЕЛЯМИ
      2020-11-11 11:42

      Вчера различные политические и общественные деятели выступили с призывами сохранять благоразумие, чтобы не допустить угрозы стабильности в стране и раскола. С этим трудно не согласиться – в эти сложнейшие для армянской государственности дни крайне важно не поддаваться на провокации. Крайне важно сохранять трезвость ума и хладнокровие, и действовать максимально осторожно, дабы не нанести еще больше вреда Армении и Арцаху, которые усилиями властей и без того оказались на грани катастрофы.

    • «ТОГДА КУДА ДЕВАЕТСЯ ГУМАНИТАРНАЯ ПОМОЩЬ В ОГРОМНОМ РАЗМЕРЕ?»
      2020-11-08 14:06

      28 октября Омбудсмен Армении Арман Татоян на своей странице в Фейсбук, призвал аппарат Минсоцтруда и других должностных лиц, задействованных в эти дни в процессе оказания помощи людям, осознать свои конституционные обязанности перед Защитником прав человека, серьезность своего статуса, исключить безответственное обращение и обеспечить полное сотрудничество с офисом омбудсмена. При этом Защитник выразил сожаление, что вынужден делать такое публичное заявление.

    • ЛЮБОЙ ИНОЙ ПОДХОД УКЛАДЫВАЕТСЯ В ОДНУ КАТЕГОРИЮ: ПРЕДАТЕЛЬСТВО
      2020-09-26 10:19

      Вся затея с «революцией» весной 2018 была устроена вокруг Арцаха и нацелена на решение проблемы по турецким лекалам – это мнение, которого изначально придерживались серьезные эксперты в Армении, не раз получало подтверждение за прошедшие два с лишним года. Однако никогда еще это не было столь четко, выпукло и обосновано продемонстрировано, как за последние несколько дней, когда Баку пошел ва-банк.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ