Последние новости

«Հայրենիք» կուսակցություն. Հորդորում ենք չանել անհեռատես հայտարարություններ

«Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արսեն Բաբայանը Facebook–ի իր էջում պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանին։

Ավելի վաղ Պողոսյանն ասել էր, թե ինչու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չի հանդիպել Արցախում գտնվող «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ` նշելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը

«Նախ՝ ուզում եմ հույս հայտնել, որ Արցախի նախագահի խոսնակի գրառումը՝ կապված «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին իբր չընդունելու հետ, համաձայնեցված չի եղել նախագահ Հարությունյանի հետ։ Անհրաժեշտ եմ համարում խոսնակին խորհուրդ տալ չպատասխանել Երևանից հնչող «ղեկավար» զանգերին, քանի որ բոլորին է արդեն հայտնի ՀՀ իշխանությունների գործունեության վտանգավորությունը, և հենց այդ վտանգավոր գործունեության շրջանակում հնչող հանձնարարությունների կատարումը ծանր դրության մեջ են դնում նախ իրեն՝ խոսնակին, հետո՝ ԱՀ նախագահին։ Թեպետ Արցախի նախագահի ներկայացուցիչը անհեռատես ու վտանգավոր հայտարարություններ է անում, այդուհանդերձ մենք չենք տրվի սադրանքի և համբերատար կսպասենք որոշ պաշտոնյաների կամակատար կեցվածքի թոթափմանը»,– գրել է նա։

Բաբայանի խոսքով` իրենք Արցախ էինք այցելել աշխատանքային այցով և խորհրդարանական ուժերի հետ քննարկել են Արցախի հիմնահարցը և Արցախին օգտակար լինելու ցանկություններն ու հնարավորությունները, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ