Последние новости

Ս.Սարգսյան. Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է

Ապրիլյան պատերազմը ռազմաքաղաքական մեծ իրադարձություն էր, որն ազդեցություն ունեցավ մեր ներքին և արտաքի քաղաքական օրակարգերի վրա, Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ապրիլյան պատերազմը շատ սերտ շաղկապված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության և անվտանգության հետ, ուստի դա մեր ժողովրդի կենսական հարցերից մեկն է: Ապրիլյան պատերամզը շատ սերտ շաղկապված է ԼՂ բանակցային գործընթացի հետ, որը, ցավոք սրտի, կամ փակուղի է մտել, կամ ընթանում է ոչ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում՝ դրանով ավելացնելով պատերազմի վտանգը», - նշեց ՀՀ երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ Ապրիլյան պատերազմը սերտորեն շաղկապված է նաև ՀՀ արտաքին քաղաքականության հետ:

«Ես կարող եմ ասել, որ այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է: Իսկ յուրաքանչյուր պաերազմ՝ լինի քառօրյա, թե յոթնօրյա, ճիշտ ուսումնասիրելու անհրաժեշտություն ունի», տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ