Մոսկվայում բացվել է Անդրանիկ Պետրոսյանցի հուշատախտակը
Այսօր՝ օգոստոսի 20-ին՝ ռուսական ատոմային ոլորտի 75-ամյակի տոնակատարության օրը, տեղի ունեցավ խորհրդային և հայ մեծ գիտնական, պետական գործիչ, ատոմային արդյունաբերության հիմնադիր հայրերից Անդրանիկ (Անդրեյ) Պետրոսյանցի հուշատախտակի բացումը: Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։
Հուշատախտակը (ճարտարապետ՝ Նատալյա Վիլվովսկայա) տեղադրվել է Պովարսկայա փողոցի 31/29 տան ճակատին, որտեղ բնակվում էր հայտնի գիտնականը։ Տան ճակատին բացվել է նաև խորհրդային ատոմային ծրագրի ղեկավարներից մեկի՝ Աբրահամ Զավենյագինի հուշատախտակը։
Հանդիսավոր միջոցառմանը ելույթ է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
Միջոցառման ընթացքում Պետրոսյանցի վաստակի մասին խոսեցին ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջտարածաշրջանային հասարակական շարժման նախագահ Վլադիմիր Օգնևը, ակադեմիկոս Անդրեյ Պետրոսյանցի թոռը, ինչպես նաև ոլորտի այլ գործիչներ, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը:
Անդրանիկ (Անդրեյ) Մելքոնի Պետրոսյանց (1906՝ Վլադիկավկազ – 2005՝ Մոսկվա) – խորհրդային գիտնական և պետական գործիչ, ԽՍՀՄ նախարարների խորհրդի պետական կոմիտեի նախագահ (1962-1965), ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի նախագահ (1978-1986): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1962), ինժեներա-տանկային ծառայության գեներալ-մայոր (1945):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 11:47
Президент Франции Эмманюэль Макрон написал пост в соцсети X в связи с годовщиной Геноцида армян 1915 года, жертвами которого в Османской империи стали около полутора миллионов армян.
-
2024-04-24 11:44
Католикос Всех армян Гарегин II отслужил в мемориальном комплексе "Цицернакаберд" поминальный молебен в память о жертвах Геноцида армян.
-
2024-04-24 11:44
Память о Геноциде, а также его уроки никогда не должны оставаться вне истории нашего прошлого, настоящего и будущего. Об этом говорится в обращении четвертого президента Армении Армена Саркисяна в 109-ую годовщину Геноцида армян.
-
2024-04-24 11:38
Недавно произошли три события, которые продемонстрировали крах определённых прогнозов руководства Турции в отношении внешней политики России. И так уж получилось, что эти события касаются и российско-азербайджанских отношений.