Последние новости

Դեսպան Արմեն Սմբատյանը՝ Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքի մասին

Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը հարցազրույց է տվել իսրայելական ITON.TV հեռուստաալիքին, որի ժամանակ պատասխանել է հաղորդավար Ալեքսանդր Վալդմանի հարցերին՝ կապված ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի՝ Jerusalem Post-ին տված վերջին հարցազրույցի հետ:

Նշելով, որ Իսրայելը 2016թ. կնքված 5 մլրդ դոլարի չափով պայմանագրի համաձայն սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին, Վալդմանը հարցրել է, թե ինչու ՀՀ ԱԳՆ ղեկավարը նման հարցեր չի ուղղում Ռուսաստանին, որը ևս սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին և ավելի շատ, քանի Իսրայելը:

«ՀՀ արտաքին գործերի նախարարը նկատի ուներ, որ չի կարելի զենքն օգտագործել խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար: Դա բոլորին է հասկանալի: Նա հենց դա նկատի ուներ: Դա մեկ: Երկրորդ, այն, ինչ Դուք ասում եք Ռուսաստանի առնչությամբ: Մենք ՀԱՊԿ և ԵԱՏՄ կազմում ենք: Մենք երկկողմ համաձայնագրեր ունենք: Տասնամյակներ շարունակ ՀՀ-ն և ՌԴ-ն զարգացնում են բոլոր ուղղությամբ հարաբերությունները, այդ թվում՝ ռազմաարդյունաբերական ոլորտում: Այո, մենք հասկանում ենք՝ ինչպես ենք շփվում Ռուսաստանի հետ, ինչ է անում Ռուսաստանը, ինչի համար է անում, և միմյանց հասկանում ենք»,-ասել է դեսպանը:

«Դուք ասում եք, որ Ադրբեջանն իսրայելական զենքն օգտագործում է խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար: Ի՞նչ չափանիշներով է դա որոշվում՝ ո՞ր զենքն է խաղաղ բնակչության դեմ, և որն է բանակի դեմ»,-հարց է ուղղել լրագրողը:

Դեսպանը նշել է, որ ինքը նման բան չի ասել. «Ես ասացի, որ զենքն օգտագործվել է խաղաղ բնակչության դեմ: Եղել են փաստեր: Դա բարդ է հետևել, քանի որ աշխարհում ազատ շուկա է, և զենքը կարող են գնել բոլոր երկրները: Տվյալ դեպքում մենք պետք է հասկանան և հասկանում ենք, որ շուկան ազատ է: Երկիրն իրավունք ունի զենք գնել: Սակայն այլ հարց է, երբ մարդիկ են մահանում, խաղաղ բնակչությունն է մահանում: Սա այն է, ինչ ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Այդ մասին չխոսել նա չէր կարող», տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ