Последние новости

Անտառները կվերականգնվեն, և նոր աշխատատեղեր կստեղծվեն

«Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է 2019 թվականին Հայաստանի ներկայացրած հայտը, որի արդյունքում շուտով ՀՀ-ին կտրամադրվի 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման, դիմադրողականության հզորացման, ժամանակակից տնկարանների հիմնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Մենք կարևորում ենք միջազգային ֆինանսական հոսքերի ուղղումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացմանը, քանզի համաշխարհային էկոհամակարգը միասնական ու ամբողջական օրգանիզմ է, ու այդ օրգանիզմի առողջ ու կենսունակ լինելու համար խիստ անհրաժեշտ է միասնական ջանք ու ներդրում»,- գրել է նա։

Նախարարն ընդգծել է, որ ծրագիրը լուծում է ոչ միայն կենսական նշանակության բնապահպանական խնդիր, այլ իր մեջ պարունակում է ոչ պակաս կարևոր սոցիալական տարր. արդյունքում՝ համայնքներում կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր։

Ծրագիրը կիրագործվի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից, որի ընդհանուր բյուջեն կազմում է 18.7 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ 10 միլիոն ԿԿՀ, ևս 5.9 միլիոնը կհատկացնի Կառավարությունը), տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ