Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դեմ են Իրանի դեմ պատժամիջոցների վերակամգնմանը
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան չեն աջակցում ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն Իրանի դեմ պատժամիջոցների վերակամգնման մեխանիզմը գործարկելու ԱՄՆ պահանջին։ Այս մասին նշված է եվրոպական պետությունների «եռյակի» համատեղ հայտարարության մեջ, որ կատարվել է ի դեմս Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի, ինչպես նաև նրա ֆրանսիացի և բրիտանացի գործընկերներ Ժան-Իվ Լե Դրիանի ու Դոմինիկ Ռաաբի, փոխանցում է DW-ն։
Նախարարներն ընդգծել են, որ Վաշինգտոնի գործողություններն «անհամատեղելի են ՀՀԳԾ-ին աջակցելու իրենց ջանքերին», որն Իրանի հետ միջուկային գործարքի գրավականն է։
Բեռլինը, Լոնդոնը և Փարիզը հիշեցրել են, որ Վաշինգտոնը դադարել է ՀՀԳԾ անդամ լինել 2018 թվականի մայիսի 8-ին համաձայնագրից դուրս գալուց հետո, ուստի չի կարող պատժամիջոցային մեխանիզմն ակտիվացնել։ Իրանի կողմից այս փաստաթղթի շրջանակում իր պարտավորությունների պարբերական խախտումները պետք է լուծվեն ավելի շուտ երկխոսության ճանապարհով, նշված է հայտարարության մեջ։ Նախարարները միաժամանակ բոլորին կոչ են արել խուսափել քայլերից, որոնք կխորացնեին Անվտանգության խորհրդում տարաձայնությունները կամ ակնհայտ բացասական ազդեցություն կունենային նրա աշխատանքի վրա։
Նման կերպ է հանդես եկել նաև ԵՄ արտաքին դիվանագիտության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Նա նույնպես նշել է, որ «բանաձևով նախատեսված պատժամիջոցների հնարավոր վերանայման նպատակներով ԱՄՆ-ն չի կարող դիտարկվել որպես ՀՀԳԾ անդամ պետություն»։
Ավելի վաղ՝ օգոստոսի 19-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Թեհրանի դեմ ՄԱԿ պատժամիջոցային միջոցառումները վերականգնելու ծրագրերի մասին։ Պատժամիջոցների վերականգնման մեխանիզմն ամրագրված է ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևում, որը վավերացրել էր 2015 թվականին համաձայնեցված Իրանի հետ միջուկային գործարքը։ Այդ դրույթի համաձայն՝ համաձայնագրի պայմանները չկատարելու դեպքում դրա անդամներից ցանկացածը կարող է պահանջել պատժամիջոցային միջոցառումների վերականգնում, իսկ մյուսները չեն կարող այս պահանջի վրա վետո կիրառել։ Սպիտակ տանը համոզված են, որ Վաշինգտոնը ֆորմալ կերպով իրավունք ունի օգտվելու այս մեխանիզմից, քանի որ մասնակցել է բանաձևի ստորագրմանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 19:24
В Тавуше протестующие окружили пост военной полиции. Ранее тавушцы перекрыли мост, в районе которого сегодня планировалось провести работы по разминированию. Около моста протестующие установили палатку.
-
2024-04-25 19:22
Представители блока «Мать Армения» во главе с Андраником Теваняном находятся в Тавушской области.
-
2024-04-25 19:18
Сегодня несколько членов движения «Вместе» были задержаны, они пытались перекрыть улицу. Об этом заявил во время акции протеста бывший премьер-министр Армении, член движения «Вместе» Грант Багратян.
-
2024-04-25 19:16
На основании геодезических измерений, проводимых в рамках работ по уточнению координат на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой по состоянию на 25 апреля 2024 года установлено 20 пограничных столбов, сообщает пресс-служба армянского правительства.