Последние новости

Ինչի՞ց են դժգոհ ձկնորսները

Ձկնորսներն իրենց մեքենաներով փակել են Երևան-Սևան մայրուղին: Նրանք դժգոհում են, որ իրենց արգելում են ձուկ որսալ։

«Մեզ չեն թողնում ձուկ բռնել, ու մենք էլ առաջարկում ենք որոշ գումարի դիմաց թույլատրեն, որ բռնենք։ 10-20 տարի է` ձուկ ենք բռնել, ոչ ոք մեզ մի բան չի ասել, հիմա եկել են ու մեզ ասում են` չենք թողնելու»,–ասաց բողոքի ակցիա անողներից Վախթանգ Ստեփանյանը` հավելելով, որ գոնե այս սեզոնին դրանով էին ընտանիք պահում։

Նրա խոսքով` այս տարի սիգի պաշարները բավական շատ են։ Բայց, ըստ նրա, իրենց թույլ չեն տալիս ձկնորսությամբ զբաղվեն, որ որոշ ժամանակ անց ձկան գինը բարձրացնեն։

Նշենք, որ նրանք արդեն իսկ բացեցին ճանապարհը` ասելով, որ մինչև երեքշաբթի, եթե խնդրին լուծում չտան, ապա նորից ճանապարհը փակելու են, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ