Последние новости

«Կալաշնիկովի» արտադրամասն արդեն 1000 ինքնաձիգ է արտադրել

Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում գործող «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման՝ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից ընդամենը մեկ ամիս անց արդեն իսկ առաջին խմբաքանակը` 1000 հատ ինքնաձիգ, պատրաստ է տրամադրել ՀՀ զինված ուժերին։

Այսօր Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի այցելել է արտադրամաս։

«Այստեղից ինքնաձիգները կուղարկվեն զինված ուժերի պահեստ, որտեղից էլ տվյալ ինքնաձիգները տրվելու են զորամասերին` մարտական հերթապահության կամ մարտական խնդիրների իրականացման համար»,–ասել է Դավթյանը։

Նրա խոսքով` զինված ուժերի համապատասխան մասնագետների կողմից հավաքման ամբողջ գործընթացը վերահսկվել է, և այսօր սա վերջնական մասն էր առաջին խմբաքանակի, որը պատրաստ է առաքվելու զինված ուժերին։

Հայաստանում հավաքվող «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգներն անցնում են որակի ուժեղացված վերահսկողություն՝ որևէ թերություն բացառելու նպատակով։ Հավաքման յուրաքանչյուր փուլից հետո մանրակրկիտ ստուգվում են բոլոր դետալները, որից հետո միայն ինքնաձիգը տեղափոխվում է գործընթացի հաջորդ փուլ։

Ծանոթանալով մանրամասներին` ռազմարդյունաբերության կոմիտեի փորձագիտական խմբի անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել արտադրական գործընթացի և որակի վերահսկման մեխանիզմների վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ