Последние новости

«Փաստինֆո». ՔՆՆՉԱԿԱՆԸ ՀԵՏ Է ՎԵՐՑՐԵԼ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 21-ին, ժամը 18:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի պետք է քննարկվեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի հերթական միջնորդությունը, սակայն անսպասելիորեն նիստից երկու ժամ առաջ քննչական մարմինը հետ է վերցրել միջնորդությունը։

Իրավապահ համակարգի աղբյուրի փոխանցմամբ՝ նման քայլի պատճառը եղել է այն, որ մի շարք քրեական գործերով դատավոր Մարինե Մելքոնյանը դրսևորել է օբյեկտիվություն և անկախություն՝ անհիմն լինելու հիմքով մերժելով քննչական մարմինների՝ տարբեր անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում դատարաններն արդեն երկու անգամ մերժել են Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները, քննչական մարմինը որոշել է երրորդ անգամ չգնալ նման ռիսկի և այս պահին հետ վերցրել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Դրան զուգահեռ որոշվել է հաջորդող երկու շաբաթվա ընթացքում նոր միջնորդություն ներկայացնել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ այն հույսով, որ այն կմակագրվի ավելի վստահելի և կախվածության մեջ գտնվող դատավորի, ով կապահովի Մինասյանի կալանավորումը»,-ասել է կայքի աղբուրը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ