Последние новости

ՆՈՒՌՆՈՒՍ-ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՆԱՑՔՆԵՐԻ ՇԱՐԺԸ ԳՐԵԹԵ 3 ԺԱՄՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է` ՃՏՊ-Ի ՊԱՏՃԱՌՈՎ

Չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար մշտապես ձեռնարկվող միջոցառումներին՝ երկաթուղայինները սկսել են ավելի հաճախ բախվել վարորդների կողմից գծանցներում երթևեկության կանոնների խախտումների հետ: Իսկ դա իր հերթին կարող է ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում ինչպես գնացքների, բեռների անվտանգության, այնպես էլ ուղևորների և ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության համար:

Անպատասխանատու պահվածքի հերթական օրինակ է հանդիսանում օգոստոսի 22-ին, ժամը 9-ին Չարենցավան-Նուռնուս երկաթուղային հատվածում գտնվող գծանցում տեղի ունեցած ՃՏՊ-ն: Մոտակա ավազահանքին պատկանող դատարկ բեռնատարը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Այնուհետև մեքենան բախվել է մոտակայքում գտնվող շինությանը, որը նույնպես պատկանում է <Հարավկովկասյան երկաթուղի> ընկերւթյանը: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Բեռնատարը էական վնասվել է, վնասվել են լոկոմոտիվի մեկուսիչը և էներգաընդունիչը: Ներկայումս երկաթուղուն հասցրած վնասի չափը ճշտվում է:

Անմիջապես դեպքի վայր են կանչվել գնացքների երթևեկության անվտանգության գլխավոր վերահսկիչի ապարատի մասնագետներ, վերանորոգման խմբեր, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ: Դեպքի վայր է ուղարկվել նաև պահեստային լոկոմոտիվ: Երթևեկությունը դադարեցվել է 2 ժամ 42 րոպեով:

Հարավկովկասյան երկաթուղին բազմիցս դիմել է ավազահանքի սեփականատերերին՝ վարորդներին կոչ անելով պահպանել երթևեկության կանոնները գծանցում՝ հաշվի առնելով, որ այն հատում են միայն այս ձեռնարկության մեքենաները:

Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАЗАХСТАНСКОЕ НЕРАВНОДУШИЕ: ЧТО АСТАНА ИЩЕТ В ЗАКАВКАЗЬЕ?
      2024-04-15 11:27

      Казахстан хочет быть не просто "тюркским братом" или одним из партнеров по ОДКБ и ЕАЭС, он пытается показать себя самостоятельной евразийской субстанцией, способной генерировать и предлагать нетривиальные идеи и решения, считает ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей МАРКЕДОНОВ.

    • Мария ПОГОСЯН: БАЛЕТ БОЛЬШЕ, ЧЕМ ПРОФЕССИЯ
      2024-04-13 12:50

      За легкими и грациозными движениями балерин кроется многолетний каторжный труд. Для артистов балета каждый день - борьба с собой и своим телом, которую может выдержать не каждый. И только самоотверженные могут добиться признания Терпсихоры и зрителя. Среди них - балерина Мария Погосян (Семеняченко).

    • СДЕЛКА ПО ПРОДАЖЕ АКЦИЙ "АМЕРИАБАНКА" ЗАВЕРШИЛАСЬ
      2024-04-08 16:54

      "Америабанк" объявил об окончательной смене своих акционеров. Как ранее отмечалось, корпорация Bank of Georgia Group приобрела 90% акций "Америабанка". В сегодняшнем сообщении "Америабанк" уточняет, что примерно 60% акций будет числиться за владельцами Bank of Georgia (корпорация Bank of Georgia Croup PLC), а еще 30% - за самим Bank of Georgia (Bank of Georgia JSC).

    • Артак ЗАКАРЯН: ЦЕПЬ РЕАЛЬНЫХ ПОРАЖЕНИЙ НАЧАЛАСЬ С «БАРХАТНОЙ РЕВОЛЮЦИИ» 2018 г.
      2024-04-04 10:06

      Так называемое, наше правительство и обслуживающие его представители общественно-политического поля по сей день не в состоянии сделать правильных выводов ни из побед, ни из поражений, написал на своей странице в Фб бывший замминистра обороны республиканец Артак Закарян, коснувшись муссируемых в последние дни спекуляций и домыслов по поводу Апрельской четырехдневной войны. Но сколь бы безосновательно они ни говорили, ни писали, ни делали бредовые анализы, все равно, факты от этого не меняются, добавил Закарян, перечислив 6 фактов, касающихся Апрельской войны 2016 года.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ