Последние новости

Հայաստանի ՊՆ-ն` ադրբեջանական կողմում հայտնված հայ սպայի մասին. «Մոլորվել է»

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե այսօր «Ադրբեջանի ԶՈՒ–ն գերի է վերցրել ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանին»։

Ըստ հաղորդագրության` օգոստոսի 23-ին ' ժամը 05:45-ի սահմաններում, «ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը Գերանբոյի շրջանի ուղղությամբ փորձել է սադրանք իրականացնել, սակայն կորուստներ կրելով, նահանջել է»։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ»,–Facebook–ի իր էջում գրել է Ստեփանյանը։

ՀՀ ՊՆ խոսնակի խոսքով` իրականացվում են որոնողական աշխատանքներ, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ