ԱՄՆ-ն 1.4 մլն դոլար լրացուցիչ գումար կտա Հայաստանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։
Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը, ընդհանուր առմամբ ԱՄՆ կառավարությունը Հայաստանին մոտ 4 միլիոն դոլարի հրատապ օգնություն է տրամադրել 2020 թվականին: Միացյալ Նահանգները տրամադրում է կենսական անհրաժեշտության աջակցություն՝ գործակցելով ՀՀ կառավարության, միջազգային մարդասիրական գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ բացահայտելու ներդրման կարիք ունեցող ոլորտներն ըստ առաջնահերթության։
ԱՄՆ ՄԶԳ-ն այս նոր՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակությամբ կաջակցի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին տնտեսապես վերականգնվել համավարակից և հարմարեցնել կարիքները հետկորոնավիրուսային աշխարհի իրողություններին:
Պետդեպարտամենտի տրամադրած 436 000 դոլարը կհատկացվի այն խոցելի միգրանտների կարիքների բավարարմանը, որոնք համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակավայր։ Այս օժանդակության շնորհիվ նրանք կունենան կացարան, մթերք, ինչպես նաև հնարավորություն՝ օգտվելու բժշկական և սոցիալական ծառայություններից։
Բացի COVID-19 համավարակի դեմ պայքարի համար տրամադրված վերոնշյալ աջակցությունից, անցած 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրել է ավելի քան 1,57 միլիարդ դոլար, որից մոտ 106 միլիոն դոլարը՝ առողջապահության ոլորտում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 17:05
В Армении такая ситуация, что журналистам надо забыть о законе относительно свободы информации, депутатам - регламент НС, гражданам - законов, потому что в РА нет закона, есть Никол Пашинян. Об этом заявил депутат от блока «Армения» Гегам Манукян, комментируя инцидент в Баграташене.
-
2024-04-25 17:00
В списке 1000 крупнейших налогоплательщиков Армении за январь-март 2024 года первое место заняла компания «Мобайл сентр Арт», заплатившая 19,9 млрд. драмов, а на втором месте оказался «Газпром» с налогом в 18,1 млрд. драмов. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе КГД Армении.
-
2024-04-25 16:58
Европейский парламент принял резолюцию о нарушениях прав человека в Азербайджане, призывающую Европейскую комиссию приостановить энергетическое сотрудничество с Азербайджаном и обусловить любое будущее сотрудничество с этой страной освобождением политзаключенных и улучшением общей ситуации с правами человека.
-
2024-04-25 16:57
Группа граждан перекрыла трассу Апаран –Спитак в знак солидарности с тавушцами, выступающими против территориальных уступок Азербайджану.