Последние новости

Տոնոյան. «Մենք գրեթե նույն հակառակորդներն ունենք»

Ռուսաստանը Հայաստանի առաջատար ռազմատեխնիկական գործընկերն է, իսկ որոշ ուղղություններով՝ միակը։ «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ՀՀ պաշտպանության նախարարը Մոսկվայում մասնակցում է «Բանակ-2020» ռազմական համաժողովին:

Նախարարի խոսքով ՝ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս մասնակցությանը ռազմատեխնիկական համաժողովին։ Ամեն տարի նոր պայմանագրեր են կնքվում։

«Մենք շատ լավ դինամիկա ունենք, որը երկար տարիներ չի եղել։ Հայաստանը գնում է ժամանակակից և արդիականացված զենք, որը կա Ռուսաստանի Դաշնության սպառազինության մեջ։ Մենք փորձում ենք հետ չմնալ, որովհետև մենք գրեթե նույն հակառակորդներն ունենք», - նշել է Տոնոյանը։

Նա նաև ասել է, որ հայկական և ռուսական մասնավոր ընկերությունները ռազմական պայմանագրեր են կնքել Հայաստանի տարածքում արտադրանքի թողարկման վերաբերյալ:

Նախարարը հիշեցրել է, որ նախատեսվում է նաև արդիականացնել Սու-25-ի հայկական գրոհայինները, ինչի մասին համաձայնագիրը վերջերս է ստորագրվել: Տոնոյանի խոսքով՝ արդիականացումը թույլ կտա այդ ինքնաթիռներն օգտագործել ժամանակակից մարտում, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ