Последние новости

ՊՆ–ն անհեթեթություն է որակել Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցված քրգործը

ՀՀ պաշտպանության նախարարությունն անհեթեթություն է որակել Ադրբեջանում զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ», – նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–յան իր էջում, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ