Последние новости

«ՏԻՐՈՒԹՅՈ՛ՒՆ ԱՐԵՔ ՁԵՐ ՀԻՎԱՆԴԻՆ». ԱՌԱՋԻՆԸ ԳՆԱՑ

Առողջապահության նախարարի շուրջ ստեղծված իրավիճակն արդեն որերորդ օրն է ալեկոծում է սոցցանցերի օգտատերերի և հասարակայնության միտքը։ Չափազանց խորշելի է Արսեն Թորոսյանի կերպարը և չափազանց դժգոհ են այդ կերպարից նույնիսկ նրանք, ովքեր մինչ օրս մնում են «հեղափոխության» և Նիկոլ Փաշինյանի կողմնակից։ Հենց առողջապահության ոլորտն է, որ վերջին ամիսներին, հասկանալի պատճառներով, առանձնակի կարևորություն է ստացել և առավել սևեռուն ուշադրության արժանացել։ Եվ այդ քննությունը, որքան էլ վարչապետը մեծ-մեծ բրդի, իշխանությունը չհաղթահարեց. 1100 մահը փոքրիկ Հայաստանում և բոլոր տխուր ցուցանիշներով անփոփոխ մնացող 1-ին տեղը տարածաշրջանում՝ դրա ամենահամոզիչ ապացույցն են։

Թորոսյանի հրաժարականը վաղուց էր հասունանում, մոտավորապես ապրիլից, երբ պարզ դարձավ, որ նախարարը ոչ միայն անտեսել է իրավիճակի լրջությունը, այլև հակառակը. իր հայտարարություններով նպաստել վարակի նկատմամբ բնակչության բավական մեծ զանգվածի թեթևամիտ վերաբերմունքի ձևավորմանը։ Ակներև է առաջին հերթին մասնագիտական ձախողումը, թեև միանգամայն հնարավոր է, որ նման պահվածքը թելադրված էր քաղաքական և թիմային շահերով. իշխանությունը ձգտում էր ամեն գնով անցկացնել սահմանադրական հանրաքվեն, և ամեն ինչ ծառայեցված էր հենց այդ խնդրի լուծմանը, թեկուզ նույնիսկ ի վնաս ժողովրդի առողջության ու անվտանգության։

Հընթացս պարզ էր դառնում, որ չնայած հասարակական ահռելի դժգոհությանն ու կորոնավիրուսի դեմ պայքարում խայտառակ ձախողմանը, Թորոսյանը հենց այնպես չի հեռանա։ Ոչ միայն այն պատճառով, որ «գետն անցնելիս ձիերին չեն փոխում». այսպիսի լրջագույն «գետն անցնելիս» դա անհրաժեշտ էր անել։ Բայցև այն պատճառով, որ Փաշինյանը գերազանց հասկանում էր, որ կգա մի պահ, երբ իրեն անհրաժեշտ կլինեն քավության նոխազներ, որոնց վրա կարելի կլինի բարդել կառավարության բոլոր բացթողումները, իսկ ինքը կփորձի ջրից չոր դուրս գալ։

Այսօր, երբ երկիրը կանգնած է չափազանց թեժ քաղաքական աշնան շեմին, և իրավիճակը միայն սրվելու է, հստակ երևում են «մատաղացու» մի քանի թեկնածուներ։ Դրանք այն ոլորտների ղեկավարներն են, որոնք անմիջականորեն կապված են եղել համաճարակի հետ. առողջապահություն, կրթություն և սոցիալական ապահովություն։ Բնականաբար՝ պարետատան գլխավորությամբ։ Համապատասխանաբար, քավության նոխազների դերի գլխավոր թեկնածուներն են Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը և Զարուհի Բաթոյանը։ Պահը վրա հասավ, և ամեն ինչ սկսվեց Թորոսյանից՝ մի շարք պատճառներով։

Իրավիճակը բավական արագ էր զարգանում, ընդ որում տեղեկատվությունը, ինչպես սովորաբար լինում է, ընդդիմադիր ԶԼՄ-ները քաղում էին արտահոսքերից։ Գիտակցաբար էին արդյոք թույլ տրվում դրանք, թե ոչ, հռետորական հարց է, քանզի բարձրաստիճան երկու պաշտոնյաների անձնական հանդիպման մանրամասները հանրությանը հայտնի են դառնում միայն այն դեպքում, եթե դա ուզում է նրանցից գոնե մեկը։ Կամ մնում է ենթադրել, թե Թորոսյանի և Փաշինյանի «հաշվեպարզումների» մասին հրապարակված ողջ տեղեկատվությունը՝ նրբաբնույթ մանրամասներով, պարապ հորինվածքներ են, որոնք, սակայն, ոչ ոք չի հերքում։

Սկզբում սոցցանցերից հեռացվեցին Թորոսյանի անձնական և պաշտոնական էջերը։ Անմիջապես պարզ դարձավ, որ բանը բուրդ է, այսինքն հրաժարականի հոտ է գալիս: Այնուհետ մի շարք լրատվամիջոցներ անանուն աղբյուրի վկայակոչումով գրեցին, որ օգոստոսի 25-ի առավոտյան Թորոսյանի և Փաշինյանի միջև տեղի է ունեցել ծայրաստիճան տհաճ զրույց, որի ընթացքում բանը հասել է անձնական վիրավորանքների։

Այսպես, ըստ Politik.am կայքի տվյալների, Փաշինյանը նախարարին մեղադրել է կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մեջ, ինչին նա պատասխանել է թե «ինձնից լավ աշխատող ունես, բեր, թող աշխատի»: Իրավիճակն այն աստիճան է շիկացել, որ Թորոսյանը սկսել է ակնարկել վարչապետի առողջական խնդիրների մասին և, դիմելով Ավինյանին՝ ասել է. «Տիրությո՛ւն արեք ձեր հիվանդին»։ «Միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը կուսակցության վարչության հրատապ նիստ է հրավիրել, իսկ Արսեն Թորոսյանը կանչվել է ԱԱԾ»,- գրում է կայքը:

Մինչդեռ Аntifake.am-ը շարադրեց իրադարձությունների մեկ այլ վարկած։ ԱԱԾ-ն կոտրել է Թորոսյանի ֆեյսբուքյան էջը և վարչապետի սեղանին դրել ընկերների հետ նախարարի նամակագրության տպագիր պատճենը, որում նա ամենավերջին խոսքերով քննադատում ու հայհոյում էր Փաշինյանին, պնդում է կայքի աղբյուրը: Իսկ «Տիրություն արեք ձեր հիվանդին» արտահայտությունը օգտագործվել է նամակագրության մեջ և ուղղված եղել Թորոսյանի ընկերոջը՝ կարանտինային կենտրոնների համակարգող Նարեկ Վանեսյանին։ Հենց էջը կոտրելու փաստն է, ըստ հրապարակման, դարձել դրա ապաակտիվացման պատճառ։

Antifake-ը հաղորդում է նաև, որ Թորոսյանի և Փաշինյանի միջև հանդիպում չի եղել. վերջինս, կատաղելով նամակագրության բովանդակությունից, որոշել է արձակուրդ ուղարկել նախարարին՝ չվերադառնալու պայմանով: Ավելին, նա հրամայել է քրեական գործ հարուցել համախոհի դեմ՝ մեղադրելով կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման, ինչպես նաև ֆինանսական մեքենայությունների մեջ։ Ի պատասխան՝ Թորոսյանը ընկերների միջավայրում հայտարարել է, որ Փաշինյանին չի հաջողվի իր վրա բարդել ԿՈՎԻԴ-19-ի հետ կապված իրավիճակի ողջ մեղքը, քանի որ ինքն այնպիսի կոմպրոմատ ունի վարչապետի դեմ, որ քրեական գործ հարուցելու դեպքում դեռ հայտնի չէ, թե իրենցից ով ավելի շատ կտուժի։

Ինչ վերաբերում է ֆինանսների հարցին, ապա, ըստ աղբյուրի տեղեկությունների, խոսքը կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված միջոցների մասին է, որոնց վերաբերյալ Թորոսյանն, իբր, լոկ ընդհանուր հաշվետվություն է ներկայացրել ԱԱԾ-ին: Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել նախարարի նկատմամբ ՝ շահերի ակնհայտ բախման հիման վրա։ Բանն այն է, որ Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում նրա կնոջ ղեկավարած բժշկական կենտրոնը պետգերատեսչության ղեկավարի անմիջական կարգադրությամբ ստացել է ծառայությունների մատուցման բազմապատիկ ավելի շատ պայմանագրեր Առողջապահության նախարարության հետ, քան նախկինում:

Թե համապատասխանում է արդյոք այս ամենն իրականությանը՝ դժվար է դատել, սակայն ոչ մի հերքում առայժմ չի եղել։ Լռում է նույնիսկ Մանե Գևորգյանը։ Նախարարին իսկապես ուղարկել են հանգստանալու, ինչը սուր քննադատության է արժանացել սոցցանցերում. ըստ էության, համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակահատվածում առողջապահության նախարարը գնում է 18-օրյա արձակուրդ։ Այդչափ տարօրինակ որոշումն, իհարկե, չի կարող բացատրվել լոկ Փաշինյանի և առհասարակ կառավարության քմայքներով։ Պարզ է, որ Արսեն Թորոսյանի առնվազն հրաժարականի հարցը լուծված է։

Սակայն գլխավոր ինտրիգն այլ է. կսահմանափակվի՞ արդյոք այդ ամենը հրաժարականով։ Ասված և հրապարակված ամենից հետո Թորոսյանի համար շատ բարդ կլինի գլուխը պրծացնել միայն պաշտոնանկությամբ, սակայն քավության նոխազի դերին համաձայնել էլ նա ակնհայտորեն մտադիր չէ։ Այլ հարց է, որ այս ամսվա ընթացքում զինակիցները (նախկի՞ն) միանգամայն կարող են պայմանավորվել. չէ՞ որ նրանք կապված են խմբերաշխիքով ու ընդհանուր պատասխանատվությամբ՝ այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Հայաստանում վերջին 6 ամիսներին:

Խնդիրն այն է, որ նույնիսկ հրաժարականը և նույնիսկ հնարավոր քրեական գործերը պայմանավորված կլինեն բացառապես անձնական շահերով, այլ բնավ ոչ պետական։ Նիկոլ Փաշինյանին հույժ անհրաժեշտ են մարդիկ, որոնց վրա նա կարող է բարդել երկրում տիրող իրավիճակի ողջ մեղքը և էլի մի ինչ-որ ժամկետով ապահովել իրեն։ Այդ նպատակին հասնելու համար նա կանգ չի առնի ոչ մի բանի առջև, նույնիսկ եթե խոսքը իր հեղափոխական մտերիմ «սխրակցի» մասին է։ Չափազանց բարձր են խաղադրույքները վարչապետի համար, որպեսզի նա առաջնորդվի այլ կատեգորիաներով, բացի անձնական շահից։

Միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ նույն զինակիցները կուտակած կոմպրոմատ ունեն հենց իր՝ վարչապետի դեմ, և դրա հետ նա ստիպված կլինի հաշվի նստել։ Մյուս կողմից, կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ինքը՝ Փաշինյանը պատասխանատու է բնավ ոչ պակաս, քան Թորոսյանը։ Եվ նույնիսկ ավելի, քան Ավինյանը։ Այս տեսանկյունից Նիկոլին շատ ավելի ձեռնտու է կենտրոնանալ առողջապահության նախարարի գործունեության կոռուպցիոն տեսանկյան վրա, որտեղ իր դերը ցանկության դեպքում կարող է ընդհանրապես չնշմարվել։ Այդ կերպ նա և՛ Թորոսյանից կազատվի, և՛ կրկին կհագնի կոռուպցիայի դեմ պայքարող և նույնիսկ իր մտերիմ զինակցին չխնայող անհաշտ մարտիկի իր սիրելի պատմուճանը. մի խոսքով, պողոսների հրճվալից ճիչերն ապահովված կլինեն։ Մնում է միայն համոզել նախարարին, որ լռի՝ փոխարենը ինչ-որ բան առաջարկելով։

Բայց դա դժվար թե չեղարկի գլխավոր հարցը. ո՞վ է պատասխանատու COVID-19-ի բոլոր ցուցանիշներով տարածաշրջանում երկրի ցավալի առաջատարության համար։ Եվ ամենակարևորը՝ ավելի քան 1100 մարդու մահվան:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТАНДЕМ ДЖАНГИРЯН-ХАЧАТРЯН: СОРОСО-АОДИЗАЦИЯ ВЛАСТИ ВСТУПАЕТ В НОВЫЙ ЭТАП
      2021-01-22 16:45

      На фоне множества сложнейших проблем прежде всего безопасностного характера для Армении и Арцаха власти усиленно заняты решением совершенно иных задач. Насколько очевидно первое, настолько же ясно второе: Никол Пашинян и его команда приступили к очередному этапу реализации турецкого плана по окончательному решению Армянского вопроса - созданию полностью подконтрольной премьеру судебной системы, которая позволит ему проводить усиленные репрессии неугодных без каких-либо препятствий со стороны судей. В этом контексте весьма красноречив тот кадровый "банк", который имеется в распоряжении властей для обуздания независимых судей.

    • "НАРОДНЫЙ" ВИЦЕ-ПРЕМЬЕР УГРОЖАЕТ НАРОДУ, ПОДНЯВШЕМУСЯ НА БОРЬБУ С ПРЕДАТЕЛЯМИ
      2020-11-11 11:42

      Вчера различные политические и общественные деятели выступили с призывами сохранять благоразумие, чтобы не допустить угрозы стабильности в стране и раскола. С этим трудно не согласиться – в эти сложнейшие для армянской государственности дни крайне важно не поддаваться на провокации. Крайне важно сохранять трезвость ума и хладнокровие, и действовать максимально осторожно, дабы не нанести еще больше вреда Армении и Арцаху, которые усилиями властей и без того оказались на грани катастрофы.

    • «ТОГДА КУДА ДЕВАЕТСЯ ГУМАНИТАРНАЯ ПОМОЩЬ В ОГРОМНОМ РАЗМЕРЕ?»
      2020-11-08 14:06

      28 октября Омбудсмен Армении Арман Татоян на своей странице в Фейсбук, призвал аппарат Минсоцтруда и других должностных лиц, задействованных в эти дни в процессе оказания помощи людям, осознать свои конституционные обязанности перед Защитником прав человека, серьезность своего статуса, исключить безответственное обращение и обеспечить полное сотрудничество с офисом омбудсмена. При этом Защитник выразил сожаление, что вынужден делать такое публичное заявление.

    • ЛЮБОЙ ИНОЙ ПОДХОД УКЛАДЫВАЕТСЯ В ОДНУ КАТЕГОРИЮ: ПРЕДАТЕЛЬСТВО
      2020-09-26 10:19

      Вся затея с «революцией» весной 2018 была устроена вокруг Арцаха и нацелена на решение проблемы по турецким лекалам – это мнение, которого изначально придерживались серьезные эксперты в Армении, не раз получало подтверждение за прошедшие два с лишним года. Однако никогда еще это не было столь четко, выпукло и обосновано продемонстрировано, как за последние несколько дней, когда Баку пошел ва-банк.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ