Последние новости

«Ժողովուրդ». ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՆՈՐ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական անկումը նոր թափ է հավաքում: Եվ եթե տնտեսության անկումը նախորդ ամիսներին որոշակի տեմպով դանդաղել էր, ապա հուլիսի տվյալներն այնքան էլ ոգևորիչ չեն:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 տոկոսով նվազել է: Իսկ, ահա, տնտեսության առանձին ոլորտներ դիտարկելու արդյունքում պարզ է դառնում, որ անկման ամենամեծ տեմպերը եղել են արդյունաբերության ու ծառայությունների ոլորտում, իսկ ներքին առևտրաշրջանառությունը Հայաստանում 2020թ. հուլիսին, 2019-ի նույն ամսվա համեմատ, նվազել է 10.4%-ով: Այս տարվա հունվար-հուլիսին առևտրաշրջանառությունը կազմել է 1.518 տրլն դրամ, որը 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ նվազել է 11%-ով:

Հիշեցնենք նաև, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցված 3.9 % տնտեսական աճին երկրորդ եռամսյակում հաջորդել է շեշտակի անկումը։ Երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական անկումը կազմել է 13.7 %»։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ