Последние новости

«Այլընտրանք» ՀԿ-ի անդամները Կառավարության դիմաց են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության բակում այսօր՝ օգոստոսի 27-ին, բողոքի ակցիա են իրականացնում «Այլընտրանք» ՀԿ-ի անդամները, որոնք իրենց ակցիայով ցանկանում են բողոքի ձայնը բարձրացնել Կառավարությանը, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների՝ տապալել են համավարակի դեմ պայքարը։

 



«Այս պաստառները խորհրդանշում են Հայաստանի և Վրաստանի վարած քաղաքականությունն է։ Կորոնավիրուսի հետևանքով ունենք 1100-ից ավելի զոհեր, որոնք խորհրանշում են մեկ սև ժապավեն և ահա Վրաստանի վիճակը, որտեղ կա 19 մահացած անձ։ Այս ամենի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանն են, որոնք իրենց անլուրջ տեսակով ու անլուրջ վերաբերմունքով համավարակի նկատմամբ՝ մեր պետությունը դարձրին սքվոր պետություն։ Այս մարդը կորոնավիրուսին ասում էր՝ շուն, իսկ Վրաստանում պայքարում էին կորոնավիրուսի դեմ»,- ասաց ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը։

Մանթաշյանը նշեց, որ համավարակի պայմաններում Վրաստանը մի շարք ծրագրեր է մշակել քաղաքացիների համար, իսկ Հայաստանը որևէ քայլ չի իրականացրել. «Վրաստանում ծրագիր մշակվեց բոլոր քաղաքացիների համար կոմունալ վճարումներ իրականացվեց, ամեն մահացածի համար մոտ 6500 դոլարի չափով փոխհատուցում արվեց, իսկ այստեղ զրո պատասխանատվություն։ Բացվելու են քրեական գործեր և մահ առ մառ պատասխան եք տալու, որովհետև այս հանգած խաղաղ մարդիկ ձեր խղճերի վրա են», տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ