Последние новости

Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է 11 փաստաթուղթ

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի արդյունքներով ստորագրվել է 11 փաստաթուղթ, հաղորդում է sputnik.kg-ը:

11 փաստաթղթերի ցուցակը ներկայացված է ստորեւ.

1. Մինչեւ 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մասին:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի եւ անձնակազմի մասին:

3. ԵՏՀ կադրային կազմի ձեւավորման հիմնական մոտեցումների մասին:

4. ԵՏՀ գործունեության հիմնական արդյունքների մասին:

5.ԵՏՄ պետությունների կենսաթոշակային ապահովման համաձայնագրի ստորագրման մասին:

6. ԵՏՄ անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքերի ընթացքի մասին:

7. ԵՏՄ շրջանակում ծառայությունների առանձին ոլորտների հարցով լիբերլացման ծրագրերի իրականացման մասին:

8. ԵՏՄ աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին:

9. ԵՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորմանն ուղղված միջոցառումների ծրագրի մասին:

10. ԵՏՄ մարմիններում նախագահության մասին:

11. ԵՏԲԽ հերթական նիստի վայրի եւ ամսաթվի մասին:

ԵՏՄ առաջնորդների հաջորդ նիստը տեղի կունենա Մինսկում 2020 թվականի մայիսին, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ