Последние новости

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ. ԿԱՐԵԼԻ Է ԿԱՏԱՐԵԼ «ՔԱՅԼ ՁԻՈՎ» ՈՒ ՄԻԱՎՈՐԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԴԽ-Ն

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ Սահմանադրական դատարանը եւ վճռաբեկ դատարանը միավորելու ու Գերագույն դատարան ստեղծելու անպատրաստ որոշումը, ինչպես երեւում է՝ լուրջ հակազդեցության է արժանանալու հատկապես մասնագիտական շրջանակներում, ուստի Գերագույն դատարանի պալատական կողմնակիցները նոր, թարմ գաղափարների կարիք ունեն՝ իրենց բաղձանքն իրականացնելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Օրինակ, կարելի է կատարել «քայլ ձիով» ու Գերագույն դատարանում միավորել ոչ թե Սահմանադրական դատարանը եւ Վճռաբեկ դատարանը, այլ Արդարադատության նախարարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը, կամ, օրինակ, բացել «Գերագույն դատարան» ՀԿ ու գերագույն հաճույք ստանալ այդ մանր «խորամանկությունից» (միտքը հեղինակային չէ - երեկ Թումանյան-Նալբանդյան խաչմերուկին նկատեցի նորաստեղծ «Մարդու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի փառավոր գրասենյակը՝ իր դրոշով ու խորհրդանիշով)։

Մի խոսքով, «ձիով քայլերի» տարբերակները շատ են, իսկ Գերագույն դատարանի անկեղծ կողմնակիցները թերեւս սպասեն ավելի հարմար ժամանակների, երբ բանավեճին կմասնակցեն ոչ թե պատահական մարդիկ, այլ հեղինակություն վաստակած մասնագետներն ու հանրային գործիչները։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ