Լուկաշենկո. Մենք նրանց ցույց կտանք, թե ինչ են պատժամիջոցները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստանում է բելառուսական կողմի պատասխան մի շարք երկրների սահմանած պատժամիջոցներին։ Նա այդ մասին հայտարարել է այսօր՝ շփվելով «Սավուշկին-Օրշա» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Մենք նրանց ցույց կտանք, թե ինչ են պատժամիջոցները։ Եթե նրանք (լեհերը և լիտվացիները) դեռևս մեր միջոցով Չինաստան և Ռուսաստան բարաժել են, ապա հիմա թռչելու են կա՛մ Բալթիկայով, կա՛մ Սև ծովով Ռուսաստանի և այլոց հետ առևտուր անելու։ Իսկ պատժամիջոցային արտադրանքի մասին (այն արտադրանքի, որի վրա Ռուսաստանը էմբարգո է սահմանել) թող անգամ չերազեն։ Մենք նրանց ցույց կտանք, թե ինչ են պատժամիջոցները»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Նրանք հաբրգել են և մոռացել, թե ինչ է Բելառուսը։ Եվ կարծում էին, թե մեզ կարելի է ծնկի բերել, տանկերով, հրթիռներով վախեցնել… Տեսնենք, թե ով ում կվախեցնի։ Մենք նրանց ցույց կտանք, թե ինչ են պատժամիջոցները»,- շեշտել է Բելառուսի առաջնորդը։ «Ես կառավարությանը հանձնարարել եմ առաջարկ ներկայացնել Լիտվայի նավահանգիստներից առևտրային բոլոր փոխադրումների վերաուղղորդման մասին այլ նավահանգւստներ։ Ահա և կտեսնենք, թե ինչպես են ապրելու։ Լիտվայի բյուջեի 30 տոկոսը ձևավորում են Լիտվայով մեր բեռնափոխադրումները։ Էլ ի՞նչ է պետք։ Հաբրգել են։ Այդ պատճառով տեղը կնստեցնենք»,- նշել է պետության ղեկավարը։
Լուկաշենկոն շեշտել է, որ Բելառուսն արդեն անցել է պատժամիջոցային շրջան։ «Գոյատևեցինք։ Կգոյատևենք նաև հիմա։ Աշխարհը զուրկ չէ բարի մարդկանցից։ Ուստի պետք չէ մեզ վախեցնել»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.