Последние новости

Սինձո Աբեն հայտնել է հրաժարական ներկայացնելու որոշման մասին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իշխող բլոկին հայտնել է հրաժարական ներկայացնելու որոշման մասին, փոխանցում է «Կիոդո» գործակալությունը։ Նա վարչապետի պարտականությունները կկատարի մինչև հաջորդի ընտրությունները։

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին քաղաքական գործչի ինքնազգացողության վատթարացման մասին։

Սինձո Աբեի մոտ խոցային կոլիտ է՝ հաստ աղիքի լորձաթաղանթի քրոնիկական բորբոքում։ Այս հիվանդությունը դարձել էր 2007 թվականին նրա հրաժարականի պատճառը։ Սակայն այնուհետև նրա վիճակը կայունացել էր, և 2012 թվականին նրան կրկին վարչապետ էին ընտրել։

Օգոստոսի 24-ին այս պաշտոնը զբաղեցնելու նրա ժամկետն անցել է 2799 օրից, ինչը ճապոնական կառավարության ղեկավարների շարքում ամենաերկարատև ժամանակահատվածն է։

Վերջերս հայտնի էր դարձել քրոնիկական հիվանդության սրման մասին, վերջին օրերին վարչապետը 2 անգամ կլինիկա էր այցելել, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ