Последние новости

ՄԵՆՔ ՄՏՆՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՖՈԼՏԻ ՓՈՒԼ

«Վստահությունը ոչ թե գեղարվեստական, այլ իրավական կատեգորիա է»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան ԱՅՎԱԶՅԱՆԸ։

-Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց օրինագիծը Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ թոշակի անցնելու համակարգի ներդրման մասին։ Այսպիսով, եթե ՍԴ դատավորները, ներառյալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, ապա ընդհուպ մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ, ինչը հարկատուների վրա կնստի 630 մլն դրամ։ Եկեք քննարկենք նման օրենքի ընդունման բուն փաստը և դրա հետևանքները։

-Նախ, եթե խնդրին մոտենանք ավելի գլոբալ, ապա պետք է հարց տալ. իրավունք ունի՞ արդյոք իշխանությունն օրենքներ ընդունել սեփական ցանկությունները բավարարելու նպատակով։ Չէ՞ որ եթե ցանկացած երևույթների կամ փոխհարաբերությունների վերաբերյալ դու օրենք ես ընդունում, ապա այդպիսով լեգիտիմացնում ես դրանք. սա ակնհայտ է։ Ահա ուրեմն, թույլատրելի՞ է արդյոք օրենք ընդունել և լեգիտիմացնել տրամաբանությանը հակասող անհեթեթ երևույթները։ Եթե իշխանությունը գնում է նման ճանապարհով, ապա ոչ մի լավ բանի դա չի հանգեցնի։

-Իսկ ինչի՞ կհանգեցնի։

-Բանն այն է, որ վերոնշյալ օրենքի ընդունման համատեքստում խնդիրը նույնիսկ սոցիալ-տնտեսական գործոնը չէ. կան շատ ավելի լուրջ բաներ։ Բոլորն առավելապես խոսում են պետբյուջեի փողերի շռայլման, հարկատուների իրավունքների ոտնահարման, այն մասին, որ չաշխատող մարդիկ նրանց գրպանից փող են ստանալու, որ դա բացարձակ և կատարյալ խտրականություն է հարկատուների հանդեպ և ընդհանրապես իրավահավասարության հիմունքների խախտում։ Այո, ամեն ինչ հենց այդպես է, որ կա։ Բայց գլոբալ առումով նման օրենքը ոչնչացնում է իրավական համակարգի բուն էությունն ու տրամաբանությունը, ճիշտ ինչպեսև պետականության էությունը։ Այդ մարդիկ չեն հասկանում, որ նույնիսկ եթե պետկառավարման համակարգը հարյուր տոկոսով ներկայացնում է իշխանության կուսակցությունը, նա իրավունք չունի սեփական քմայքներից ելնելով օրենքներ ընդունել ցանկացած ոլորտի վերաբերյալ և անել դա ինչպես կամենա։ Քանզի կան հստակ սահմանափակումներ, չափորոշիչներ, թե ինչն է կարելի և ինչը չի կարելի ընդունվող օրենքների, կառավարության որոշումների համատեքստում և այլն։ Այսօր իշխանությունը պարզապես անում է ինչ խելքին փչի։ Դա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության դեֆոլտ։ Ամենամեծ վտանգն ամփոփված է հենց դրանում։ Մենք բախվել ենք անվտանգության տարրական խնդրին, հետևանքներն անդառնալի են լինելու։ Եվ դա շատ ավելի սարսափելի է, քան բյուջեից միլիոններ մսխելը։ Բայց այդ մասին քիչ են խոսում. բոլորի ուշադրությունը սևեռվում է հիմնականում տեխնիկական կողմի վրա, այն է՝ կտուժի պետբյուջեն։ Մինչդեռ մենք մտնում ենք իրավունքի և պետականության դեֆոլտի փուլ։ Ի՞նչը կարող է ավելի վատթար լինել։

-Եթե պատկերացնենք այդ, ինչպես դուք ասացիք, դեֆոլտի շարունակությունը, ապա ի՞նչ է լինելու այնուհետ։

-Ռեցիդիվ։ Ցանկացած անտրամաբանական, անհեթեթ ցանկություն կփոխարկվի աննորմալ օրենքների ընդունման։ Այսօր դա վերաբերեց ՍԴ-ին, վաղը կլինի ինչ-որ այլ բան, վաղը չէ մյուս օրը՝ երրորդը։ Մեկ շաբաթ անց մենք կարթնանանք, և կպարզվի, որ խորհրդարանն օրենք է ընդունել, ասենք, միասեռ ամուսնությունների լեգալացման մասին։ Դե, ինչ մտքովդ անցնի, սահմանափակումներ չեն լինի։ Գործնական կյանքում մենք կհանգենք պետական ինստիտուտների նկատմամբ բնակչության տոտալ անվստահության։ Անվստահություն՝ ոչ թե կոռուպցիայի իմաստով, այլ իշխանություններին որպես անլուրջ, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց խառնամբոխ ընկալելու առումով, որոնք ոչինչ չեն հասկանում պետության կառավարումից։ Եվ հավատացեք, դա նույնիսկ ավելի վտանգավոր է, քան կոռուպցիան։ Քանի որ իշխանության անգրագիտության նկատմամբ տոտալ անվստահությունը հանգեցնում է նրան, որ քաղաքացիները սկսում են անլուրջ վերաբերվել պետական ինստիտուտներին։ Իսկ դա ամենամեծ վտանգն է պետականություն կորցնելու տեսանկյունից։ Բյուջեի միլիոնավոր դոլարների կորուստը շտկելի է, իսկ տոտալ անվստահությունն ու հիասթափությունը անշտկելի կորուստներ են։

-Ի՞նչ կասեք դատական համակարգում ստեղծված իրավիճակի մասին։

-Ես չէի առանձնացնի միայն դատական համակարգը. մեզանում ակներև է համակարգային ճգնաժամը, պետականության ճգնաժամը։ Այ, մենք խոսեցինք վստահության մասին։ Մեր այսօրվա իշխանությունների համար վստահությունը ինչ-որ գեղարվեստական կատեգորիա է կամ քաղաքական դրամատուրգիայի ոլորտի երևույթ։ Մինչդեռ իրականում վստահությունը իրավական կատեգորիա է՝ իր չափորոշիչներով։ Իրավական ի՞նչ չափորոշիչներով են իշխանությունները վճռել, թե դատարանները վստահություն չեն վայելում, իսկ, օրինակ, կառավարող կուսակցության պատգամավորները վայելում են։ Այսօր խորհրդարանում նստած այդ պատգամավորներից շատերին ոչ ոք մինչ այդ չէր ճանաչում։ Եվ ընտրողների ձայների չարաբաստիկ 80%-ը դեռ չի նշանակում, թե դրանք լավ ու խելացի պատգամավորներ են։ Ամենահետաքրքիրը. ինքը՝ վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, որ նախարարություններից գալիս են երկրորդ դասարանցու մակարդակի անգրագետ լեզվով կազմած ֆորմուլյարներ։ Ակնհայտ է, որ այդ փաստաթղթերը ստորագրվում են կա՛մ նախարարի, կա՛մ առաջին փոխնախարարի կողմից։ Հիմա ասացեք. եթե վարչապետն անձամբ արձանագրում է այդչափ ողբալի վիճակը գործադիր իշխանության ոլորտում, և այդ փաստին, ասենք այսպես, ընթացք չեն տալիս, ապա մի՞թե ամենատոտալ ճգնաժամը մենք չենք ապրում հենց օրենսդիր և գործադիր իշխանության ոլորտում, այլ ոչ թե դատական։ Մի խոսքով, ես չէի առանձնացնի միայն դատարանները։ Ակներև է, կրկնեմ, պետականության ճգնաժամը։

-Երկրորդ դասարանցու մակարդակի թեմայի վերաբերյալԻ՞նչ երաշխիք, որ ՍԴ նոր անդամները նույն մակարդակի չեն լինի։

-Երաշխիքը զրոյական է։ Եվ գիտե՞ք ինչու։ Այն պատճառով, որ նույնիսկ եթե ներկայիս դատավորների փոխարեն բերեն ու ՍԴ-ում նստեցնեն իսկական հանճարների, ինստիտուցիոնալ ողջ համակարգն արդեն զրոյացված և փլուզված է։ Նման իրավիճակում աշխատանքը պարզապես չի կարող արդյունավետ լինել։ Պետական կառույցը՝ պետական կառավարման համակարգն ունի իր օրինաչափությունները, ինչպես որ բնությունն ունի իրենը։ Եթե շեղվում ես այդ օրինաչափություններից, ապա արդյունքը լինում է այն, ինչ մենք ունենք այսօր։ Սահմանադրական ողջ համակարգը, արդարադատության համակարգը գնում է դեպի փլուզում։ Ես միանգամայն համամիտ եմ, որ ՍԴ-ի այսօրվա դատավորների առնվազն 80%-ին պետք է փոխել։ Բայց ես չեմ կարող համաձայնել ընտրած մեթոդներին։ Դրանք անթույլատրելի են։

-Ի՞նչ պետք է անի նախագահը։ Չէ՞ որ մենք նախագահ ունենք

-Դե, այո։ Նախագահն իրավունք ունի չստորագրել օրենքը, դիմել ՍԴ՝ ընդունված օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար։ Բոլոր իրավական հիմքերը կան, եթե օրենքը ճանաչվի հակասահմանադրական, ապա նախագահն իրավունք ունի վետո դնել։ Եթե նա չի անում դա, նշանակում է՝ իր տեղում չէ և չի կատարում իր հիմնական գործառույթը. ծառայել որպես Սահմանադրության երաշխավոր։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • МЮНХЕН ПАШИНЯНА VS МЮНХЕН АЛИЕВА: ДВА МОНОЛОГА НА КАРАБАХСКУЮ ТЕМУ
      2020-02-19 09:18
      663

      "Это был диалог глухих", - заявил в эксклюзивном интервью "ГА" главный научный сотрудник ИМЭМО РАН, президент Научного общества кавказоведов Александр КРЫЛОВ.

    • ЭТИ ВЛАСТИ СКАЖУТ: НАРОД ВИНОВАТ, ОН ТАК ЗАХОТЕЛ
      2020-02-18 11:30
      1223

      "Если в стране тотальный бардак, в армии не может быть тотальной дисциплины", - заявил в интервью "ГА" соучредитель инициативы "Адеквад" Константин ТЕР-НАКАЛЯН.

    • ПРАВО АСАДА
      2020-02-14 11:50
      1742

      "В сложившейся ситуации сирийское правительство имеет все основания применять силу для освобождения своей территории от незаконно оккупировавших ее турецких сил и протурецких боевиков", - заявил в интервью "ГА" директор Института востоковедения НАН РА Рубен САФРАСТЯН.

    • Лариса АЛАВЕРДЯН: ЭТО ПОКУШЕНИЕ НА КОНСТИТУЦИОННЫЙ СТРОЙ
      2020-02-12 12:11
      2555

      Конституционный референдум, назначенный на 5 апреля, - самая обсуждаемая, можно сказать, даже единственно обсуждаемая на сегодняшний день армянской общественностью тема. Эксперты продолжают высказывать свое мнение. В беседе с корр. "ГА" свою точку зрения высказала первый омбудсмен РА, исполнительный директор ОО "Против правового произвола" Лариса АЛАВЕРДЯН.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ