Последние новости

ՀՀ ԱԳՆ․ Ստուգվում են Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկաններ տեղափոխելու մասին տեղեկատվությունը

Հայկական կողմը ստուգում է Թուրքիայի կողմից Աֆրինից և Ազազից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար վարձկանների Ադրբեջան տեղափոխման մասին տեղեկատվության հավաստիությունը: Այս մասին սեպտեմբերի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ։

«Նշված տեղեկությունները մտահոգիչ են, հայկական կողմը ստուգում է դրանց հավաստիությունը ։ Նման սպառնալիքի հնարավորություն կա ՝ հատկապես հաշվի առնելով ահաբեկիչնե մատակարարելու հարցում Թուրքիայի փորձը», - նշել է Նաղդալյանը՝այդ համատեքստում հիշեցնելով Թուրքիայի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների շարունակական խախտումների մասին։

Նրա խոսքով, դա վերաբերում է նաև Հայաստանի սահմանի շարունակվող շրջափակմանը, որը խոչընդոտում է դեպի ծով ելք տրամադրելու՝ թուրքական կողմի միջազգային պարտավորություններին, տեղեկացնում է ԱրմԻնֆոն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ