Последние новости

Մոսկվայում բացվել է Եղիշե Թադևոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը

Այսօր Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում բացվել է «Եղիշե Թադևոսյան» ցուցահանդեսը:

Թանգարանում նշել են, որ ցուցահանդեսը նվիրված է «կերպարվեստի նշանակալի վարպետներից մեկի» ծննդյան 150-ամյակին:

Ցուցահանդեսում ներկայացված են Թադևոսյանի շուրջ 50 նկարներ և գրաֆիկական աշխատանքներ, նրա շրջապատի նկարիչների աշխատանքներ, ինչպես նաև լուսանկարչության սիրահար Լեոնիդ Կանդաուրովի և Թադևոսյանի ճանապարհորդությունների ընթացքում արված լուսանկարներ: Մի շարք նյութեր նախկինում երբևէ չեն ցուցադրվել:

Եղիշե Թադևոսյանը (1870-1936) ծնվել էր Վաղարշապատում: Նա Թիֆլիսի հայ արվեստագետների միության հիմնադիրներից մեկն էր և միության առաջին նախագահը, տեղեկացնում է Mediamax.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ