Последние новости

Ստեփան Ստեփանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը

Ստեփան Ստեփանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը՝ խորհրդարանում փոխարինելով Մանե Թանդիլյանին, որը վաղաժամ դադարեցրել էր լիազորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանյանը մանդատը ստանձնեց ԱԺ սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստում:

«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Մանե Թանդիլյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ հինգ արձանագրությունը, ըստ որի` մանդատը տրամադրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ չորս տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ստեփան Ստեփանյանը ԱԺ ամբիոնից երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ