Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել է մինչև 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ նախագիծը, ինչպես նաև դրա շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկները:
Օրակարգում ընդգրկված էր նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի ապրանքաշրջանառության ֆիսկալ մշտադիտարկման համակարգի ձևավորման հարցը: Հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու նշված համակարգի պիլոտային ծրագրում և ներդրում ունենալու դրա զարգացման գործում:
Քննարկվել և խորհրդի որոշման արդյունքում դյուրինացվել է ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական գնումների գործընթացները, ինչի արդյունքում ԵԱՏՄ մեկ անդամ պետության արտադրող կարող է մասնակցել ԵԱՏՄ անդամ այլ պետությունում իրականացվող արդյունաբերական ապրանքներին առնչվող պետական գնումներին:
Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել և համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների մեջ ներառված տվյալների փոխանակման կարգի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, որը հնարավորություն է տալիս անդամ պետությունների ռեզիդենտներին հարցում կատարել ու ստանալ իրենց վարկային պատմությունները՝ այլ անդամ պետությունում վարկ վերցնելու նպատակով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-28 20:00
Ситуация в отношениях Армении и России не вселяет оптимизма из-за позиции армянского руководства, которое сознательно рушит отношения с РФ. Об этом 28 марта заявил министр иностранных дел России Сергей Лавров в интервью «Известиям».
-
2024-03-28 19:30
Председатель общественной организации «Гражданское сознание», основатель сайта AntiFake.am, политзаключенный Нарек Самсонян из УИУ «Армавир» направил открытое письмо-вопрос послу США в Армении Кристине Куинн, полный текст которого мы приводим ниже:
-
2024-03-28 19:28
Члены комитета по безопасности и политическим вопросам Совета Европы посетят с рабочим визитом Армению, сообщает "Арменпресс".
-
2024-03-28 19:26
Франции есть что предпринять в вопросе укрепления обороноспособности и суверенитета Армении. Об этом заявила в интервью «Арменпресс» руководитель парламентской группы дружбы Франция-Армения Национального Собрания Франции Анн-Лоранс Петель.