Последние новости

Գերմանիան Ռուսաստանին պատժամիջոցներով է սպառնում Նավալնիի թունավորման պատճառով

Գերմանիայի արտգործ նախարարը նշել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին, եթե Կրեմլը շուտով տեղեկություն չտրամադրի ընդդիմության առաջոնրդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին:

Հեիկո Մասը գերմանական "Bild am Sonntag" թերթին ասել է, թե "մի քանի փաստեր" ցույց են տալիս, թե Մոսկվան է կանգնած հարձակման հետևում:

"Եթե մոտակա օրերս Ռուսաստանը չօգնի պարզաբանել, թե ինչ է պատահել, մենք համապատասխան արձագանքը կքննարկենք մեր աջակիցների հետ",- ասել է Մասը "German daily" լրատվականին՝ հավելելով, որ բոլոր պատժամիջոցները "նշանառված" կլինեն: Հիշեցնենք, որ Եվրամիության ղեկավար երկիրն այժմ Գերմանիան է:

"Մենք մեծ սպասելիքներ ունենք, որ Ռուսաստանի կառավարությունը կպարզաբանի այս լուրջ հանցագործությունը",- ասել է նա,-"Եթե կառավարությունը կապ չունի հարձակման հետ, ապա իր իսկ շահերից է բխում այս ամենը փաստերով ներկայացնելը":

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ Նավալնին թունավորվել էր Նովիչոկ կոչվող ռազմական նյութով:

"Միայն սահմանափակ թվով անձինք ունեն Նովիչոկ ձեռք բերելու հնարավորություն, և այս թույնը օգտագործվել է ռուսական գաղտնի ծառայության կողմից նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի վրա հարձակման ժամանակ",- հավելել է Մասը, տեղեկացնում է Amerikayidzayn.com:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ