ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԸ՝ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ներքին Կարմիրաղբյուրում նոր փողոցներ կլուսավորվեն: Սահմանապահ գյուղին աջակցելու՝ գործընկեր կազմակերպությունների որոշումն արդեն աշխատանքային ընթացք է ստացել: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն սկսել է էներգախնայող համակարգի ներդրման՝ երկրորդ փուլի աշխատանքները: Դրանք ժամանակավորապես ընդհատվել են՝ հուլիսին սահմանում տիրող իրավիճակի պատճառով, սակայն կարճ ժամանակ անց վերսկսվել են:
Երեսուն տարվա խնդիրը լուծելու համար, սահման պահող գյուղը ժամանակին հնարամիտ մոտեցում է դրսևորել: Ֆինանսական միջոցներով պայմանավորված՝ հարցը լուծվել է մասամբ. ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է, այլ այնպես՝ ինչպես հնարավոր է: Հակառակորդի անկանխատեսելի վարքագծից խուսափելու նպատակով՝ թույլ լուսավորող լուսատուներն ամրացվել են տարբեր նպատակի ծառայող փայտյա հին սյուներին: Իսկ դրանք անձրևաջրերից պաշտպանելու համար՝ որպես պաշտպանիչ կաղապար, օգտագործվել են ըմպելիքների համար նախատեսված պլաստմասե տարաները: LED լուսատուներով գյուղը համալրելու՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությունից հետո, ինքնաշեն լուսատուներն այլևս չեն շահագործվել:
«Երբ առաջին անգամ տեսանյութում տեսա, թե ինչպես եք փորձել ձեր ուժերով լուծել լուսավորության խնդիրը` զգացի, որ անհրաժեշտ է շատ արագ արձագանքել։ Ուրախ եմ, որ հիմա խնդիրը կարգավորվել է։ Սահմանապահ գյուղում ապրողը պետք է վստահ լինի, որ անտեսված չէ։ Ամուր մնացեք, շենացրեք հողը և միշտ լավատես եղեք։ Ձեր կողքին ենք»,-տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2019 թվականին, գործընկերները Ներքին Կարմիրաղբյուրում տեղադրել են 48 LED լուսարձակ՝ լուսավորելով կարևոր նշանակության՝ շուրջ 1800մ հատված: Ընթացքում են շուրջ 1200 մետրի լուսավորության աշխատանքները: Այդ նպատակով կտեղադրվի ևս 32 LED լուսարձակ: Գյուղի վարչական ղեկավարը կարևոր է համարում ժամանակակից համակարգի ընձեռած առավելությունը:
«Եթե նախկինում, ժամը 19:00-ից հետո, մարդիկ տանից դուրս չէին գալիս, այժմ այլ պատկեր ունենք: Ոգևորությունը մեծ է. անգամ կեսգիշերից հետո, գյուղում շարժ կա: Մարդիկ համեմատաբար հանգիստ են, գյուղը կանգուն է և հակառակորդի կողմից երևում է լույսերի մեջ»,-ասել է վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը:
Մինչև տարեվերջ, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Հայաստանի տարբեր մարզերում կլուծեն փողոցների լուսավորության խնդիր: LED լուսատուները խնայողության, բնապահպանական արդյունքի և լույսի որակի տեսանկյունից, առայժմ անգերազանցելի են:
«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին
էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:
Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ)
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 10:43
Каждое время выдвигает своих героев – подлинных и мнимых. Современники не всегда умеют их различить, и это оборачивается чувствительными потерями. Тем более что подлинные герои очень часто не любят, не умеют расписывать свои заслуги. Об этом скупо говорит их биография. К числу таких принадлежит подполковник Мартин Багдасарян, недавно отметивший 80-летие.
-
2024-04-17 17:52
«Сегодня в 7 часов вечера я пойду к Шенгавитскому суду, где будет рассматриваться вопрос ареста Самвела Варданяна. По сути, Самвела мало того что подло избили, так еще и хотят засадить его по обвинению в разжигании ненависти», - написал на своей странице в Фейсбук эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2024-04-17 17:48
Политолог Карен Игитян пишет на своей странице в Фейсбук:
-
2024-04-17 13:13
Полицейские, которые, замаскировавшись, допустили истязания находящегося под их надзором молодого человека, попытаются оправдаться и извиниться перед народом, но клеймо на репутации армянского полицейского останется, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак ЗАКАРЯН, пожелав служителям правопорядка хоть немного подумать о завтрашнем дне.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: