Последние новости

Հայկ Ալումյան. Դատարանը պատրաստ չէ արդարադատություն իրականացնել

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը ֆարս է, քանի որ դատարանը պատրաստ չէ արդարադատություն իրականացնել: Այս մասին սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով` ցանկացած միջնորդություն լուծվում է դատախազների կողմից արտահայտված կարծիքի համաձայն: Կարելի է ասել, որ դատարանը նույնիսկ մեղադրողներից մեկն է դարձել: «Ըստ էության, դասավորվածությունը հետևյալն է. մի կողմից` փաստաբաններ և պաշտպանյալներ, մյուս կողմից` դատախազներ և դատավոր»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է տուժածների դժգոհությանը դատախազությունից և նիստերին չմասնակցելու որոշմանը, փաստաբանը ենթադրեց, որ, հնարավոր է, նրանք այլ պատճառ չունեն, սակայն նրանք օգտագործում են դատարանի վրա ճնշում գործադրելու պատրվակը: «Պետք է ասել, որ ճնշումն առանց այդ էլ նկատելի է: Դա են վկայում դատարանի կայացրած որոշումները, որոնք ակնհայտորեն ապօրինի են»,- արձանագրեց Ալումյանը, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ