Последние новости

174 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 45 326

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 174-ով և դարձել 45 326։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 2 908 մարդ (-37), կատարվել է 227 809 (+3 250) թեստավորում, առողջացել են վարակվածներից 41 233-ը (+210)։ Գրանցվել է մահվան 906 դեպք (+1)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է`279։

Սեպտեմբերի 9-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 45 152 էր, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ