Последние новости

ԵՄ-ն պատրաստ է սահմանափակող միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ

Եվրամիությունը պատրաստ է Թուրքիայի դեմ հետագա սահմանափակող միջոցներ ձեռնարկել, եթե Անկարան հրաժարվի երկխոսությունից` արևելյան Միջերկրական ծովում լարվածությունը թուլացնելու համար:

Կորսիկայի գագաթաժողովի արդյունքներով ԵՄ միջերկրածովյան ափամերձ անդամների հայտարարության մեջ նրանք վերահաստատել են իրենց «լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսին և Հունաստանին՝ նրանց ինքնիշխանության դեմ կրկնվող ոտնձգություններիների, ինչպես նաև Թուրքիայի առճակատման գործողությունների հետ կապված»:

«Մենք հաստատում ենք, որ երկխոսությանը Թուրքիային ներգրավելու հարցում առաջընթացի բացակայության պայմաններում և եթե նա չդադարեցնի իր միակողմանի գործունեությունը, ԵՄ-ն պատրաստ է մշակել հետագա սահմանափակող միջոցառումների ցուցակ, որոնք սեպտեմբերի 24-25-ը կարող են քննարկվել Եվրոպական խորհրդում», տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ