Последние новости

Հունաստանը կամրապնդի իր զինված ուժերը նոր համակարգերի գնմամբ

Հունաստանը կամրապնդի իր զինված ուժերը նոր ռազմական համակարգերի գնմամբ: Այս մասին հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, փոխանցում է Kathimerini- ն:

Մասնավորապես, Հունաստանը 18 Rafale կործանիչ կգնի` ծերացող Mirage 2000 ինքնաթիռների փոխարինման համար. 4 նոր հետախուզանավ, 4 ռազմածովային Romeo ուղղաթիռ; հակատանկային զենք բանակի համար; տորպեդներ ՌԾՈՒ-ի համար եւ ղեկավարվող հրթիռներ ռազմաօդային ուժերի համար:

Զենքի գնումների նոր ծրագիրն իրականանում է Թուրքիայի հետ լարվածության աճի ֆոնին Միջերկրական ծովի արեւելյան ռեսուրսների շուրջ:

«Առաջնահերթությունների փոփոխությունը (պաշտպանական ծախսերի օգտին) նպատակների փոփոխություն չի նշանակում»,- ասել է Միցոտակիսը:

«Անկարան այժմ ակտիվացնում է սադրանքները Էգեյան ծովում` խարխլելով խաղաղությունը ողջ Միջերկրական ծովում»,- ասել է Միցոտակիսը: «Դա սպառնում է Եվրոպայի արեւելյան սահմաններին եւ խաթարում անվտանգությունը երեք մայրցամաքների զգայուն խաչմերուկում»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ