Последние новости

G7. Կլիմայական ճգնաժամը սպառնալիք է մեր գոյության համար

«Կլիմայական ճգնաժամը սպառնալիք է մեր գոյության համար»: Այս մասին նշվում է G7-ի երկրների խորհրդարանների խոսնակների հայտարարության մեջ:

«Կլիմայի ճգնաժամը մեր ժամանակների լուրջ սպառնալիքն է, որը սպառնում է աշխարհի յուրաքանչյուր համայնքի յուրաքանչյուր ընտանիքի առողջությանը եւ բարեկեցությանը»,- նշվում է նրանց համատեղ հայտարարության մեջ:

«2020 թվականին մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան գրանցված միջին ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: 2019 թվականին մոլորակն իր երկրորդ ամենաշոգ տարին է ապրել: «Երկրի տաքացմանը զուգընթաց կլիմայի հետ կապված հետեւանքները, այդ թվում` շոգի ալիքները, փոթորիկները, անտառային հրդեհները, երաշտները եւ ջրհեղեղները, ուժեղանում են»:

Նրանք համաձայնել են, որ կլիմայի փոփոխությունը եւ կորոնավիրուսի համավարակը կառավարության վճռական գործողություններ են պահանջում, ինչպես նաեւ էկոլոգիական արդարություն տնտեսապես խոցելի եւ առաջադեմ համայնքների համար: «Կլիմայական քաղաքականությունը կարող է վերջ դնել համակարգային անհավասարության պահպանմանը»,- նշել են նրանք:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ