Последние новости

ՍԴ դատավորների ընտրության հարցով գաղտնի քվեարկությունը կանցկացվի վաղը

ՍԴ դատավորների ընտրության հարցով գաղտնի քվեարկությունը կանցկացվի վաղը ժամը 11:10-ին եւ կտեւի մինչեւ ժամը 11:40:

Նշենք, որ կառավարությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը Վահրամ Ավետիսյանի թեկնածության փոխարեն: Վահրամ Ավետիսյանը հետ էր կանչել իր համաձայնությունը:

Իր հերթին, ՀՀ նախագահն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

Ընդ որում, դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:

«Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցի քվեարկությանը: 

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ