Последние новости

«Ես չեմ վախենում նման բաներից». նախարարը`իր հրաժարականի պահանջի մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ աշխատանքից ազատման դիմում կգրի, եթե նման հիմքեր լինեն։ Հարությունյանը այդ մասին հայտնեց այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ`մեկնաբանելով վերջին օրերին իր հրաժարականի պահանջով անցկացվող ակցիաները։

«Եթե նման հիմքեր լինեն, ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և դիմում կգրեմ։ Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է։ Որոշ քաղաքական շրջանակներ մտահոգություն ունեն, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հենքը չի հանդիսանալու, այլ լինելու է քննադատող և վերլուծող»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` այդ սերունդը որոշում է կայացնելու, որ երբեք նման խմբերի չի սատարելու և տարբեր շղարշի տակ գործող խմբերն այլևս աջակիցներ չեն ունենալու։ Հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ է կարծում Հարությունյանը` իր հրաժարականի պահանջ չկա՞` նախարարը պատասխանեց` թող ամպագոռգոռ հայտարարություններով չվախեցնեն, քանի որ ինքը չի վախենում նման բաներից։

Հարությունյանը հրաժարական կտա միայն, երբ հասական` սխալ ուղղությամբ են առաջ գնում, քանի որ իր քաղաքական թիմում էլ չկա հրաժարականի հարց։

Ինչ վերաբերում է բողոքող խմբերի հետ հանդիպել–չհանդիպելուն, ապա, ըստ Հարությունյանի, բոլոր դեպքերում, երբ բողոքների հիմքում կա օրակարգ, ինքը հանդիպում է նրանց հետ։ Իսկ երբ ծայրահեղ պահանջ են դնում, օրինակ, նախարարի հրաժարականը, ապա Հարությունյանը չի գնում հանդիպման, քանի որ իր հրաժարականն օրակարգային հարց չէ։ Նախարարը վստահեցնում է` պատրաստ է ցանկացած քննարկման, բայց ոչ քաղաքական դրդապատճառներով։

Խոսելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի հարցերի հետ իր ունեցած հարաբերությունների մասին` Հարությունյանը վստահեցրեց` հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ լավ հարաբերություններ ունի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ