ՀՀ ԱԺ-ում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնանկության հարցը
Սեպտեմբերի 16-ի Հայաստանի Ազգային ժողովի նիստին քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահության քվե հայտնելու եւ նրա պաշտոնանկության հարցը:
Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը նաեւ բողոքի ակցիա էր նախաձեռնել` «Հանուն Հայաստանի պայծառ լուսավորության» կարգախոսի ներքո:
Ցույցի մասնակիցների եւ «Լուսավոր Հայաստան»-ի կարծիքով` նախարարի պաշտոնում գտնվելու երկու տարվա ընթացքում Հարությունյանը ոչինչ չի ձեռնարկել` բացի գիտամանկավարժական կազմի ծաղրուծանակից, արհամարհանքից, հրապարակային եւ ոչ հրապարակային նվաստացումից:
«Լուսավոր Հայաստան»-ում կարծում են, որ բոլոր այն բարեփոխումները, որոնք պետք է իրականացվեին, չեն իրականացվել:
Ինքը` կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը, ավելի վաղ ասել էր, որ մտադիր չէ հրաժարական տալ:
Վերջին շրջանում հայ հասարակության շրջանում Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության պահանջներն ավելի հաճախ են հնչում: Մասնավորապես, նման պահանջ առաջադրել սպառնացել են բուհեր չընդունված դիմորդները եւ նրանց ծնողները: Ընդդիմության պատգամավորները եւ քննադատել են նախարարին: Իրենց հերթին, «Ազատություն» շարժման անդամները մեղադրանքներ են հնչեցրել առ այն, որ կրթության ոլորտի բոլոր քայլերն ուղղված են ոչ թե այն բարեփոխելուն, այլ սորոսականների շահերը սպասարկելուն:
Իսկ նախարարի խոսքով` առաջացած դժգոհությունը կապված է կրթության ոլորտում բարեփոխումների մեծ փաթեթի հետ, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 05:22
Заявления властей Армении в контексте Геноцида армян настолько синхронизированы с турецкой политикой отрицания, что президент Турции позволяет себе подобным образом говорить об Армении и диаспоре. Об этом в беседе со Sputnik Армения заявил декан факультета востоковедения ЕГУ, тюрколог Рубен МЕЛКОНЯН.
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.