Последние новости

Հարյուրավոր մարդիկ դուրս եկան երթի՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը և պաշտպանելով ազգային կրթությունը

Հարյուրավոր մարդիկ Երևանում դուրս էին եկել երթի հանուն ազգային կրթության՝ ԿԳՄՍնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Երթը կազմակերպել էր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը:

Հավաքվածները պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ հանդես գալով կրթության համակարգում իրական փոփոխությունների, որոնք կբխեն ազգային արժեքներից ու շահերից:

Բողոքի ակցիայի մասնակիցները Մատերանադարանից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք՝ «Մերժում ենք Արայիկ Հարությունյանին և քաոսը ԿԳՄՍ ոլորտներում», «Ոչ ապազգային կրթությանը» , «Արայիկ՝ ապաշնորհ» կարգախոսներով:

Ակտիվիստները կոչ են արել կառավարությանը լուծել իրենց կողմից բարձրացված հարցը և չպաշտպանել Արայիկ Հարությունյանին, ով, իրենց խոսքով, ձախողել է բոլոր չորս ոլորտները, որոնք գտնվել են իր ղեկավարության ներքո: Հակառակ դեպքում բողոքի ակցիայի մասնակիցները հայտնել են, որ գնալու են իրենց վերապահված իրավուքների սահմաններում բոլոր միջոցներին ձերբազատվելու համար Արայիկ Հարությունյանից և նրա վարած քաղաքականությունից:

Բողոքի ակցիայի մասնակիցները Քրիստինե Վարդանյանը, ով ՀՅԴ երիատասարդական թևի անդամ է, նշել է, որ իրենց բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև ԿԳՄՍ նախարարը չհեռանա իր պաշտոնից:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպության կազմակերպած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով երթն ավարտվեց նախարարության շենքի մոտ:

Ակցիայի մասնակիցները հույս հայտնեցին, որ ՀՀ կառավարությունը վաղը ողջամիտ կլինի եւ կառավարության նիստին կքննարկի Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ շենքի դիմակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ «Կամք» նախաձեռնության հետ ևս անցկացրել էին բողոքի ակցիա՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը:

Նովոստի-Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ