ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ ԳՈՐԾԱԴԻՐՈՒՄ, ՄԵԿՆ ԷԼ` ՄԱՐԶՊԵՏ ԿԴԱՌՆԱ. ԶԼՄ–ՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: Ըստ թերթի` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան և կտեղափոխվեն գործադիր:
«Ընդ որում, այդ որոշումները կայացվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում: Իսկ վերջին անգամ վարչության նիստ է անցկացվել սեպտեմբերի 15-ին, և ուշագրավ է, որ այս անգամ վարչության անդամները հավաքվել են ոչ թե իրենց կուսակցության գրասենյակում, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը: Եվ այդ նիստի ժամանակ քննարկվել է կառավարությունում կադրային փոփոխությունների հարցը. խոսքը վերաբերում է նախարարների և փոխնախարարների հաստիքների փոփոխությանը: Եվ հենց այդ ժամանակ էլ վարչապետն ասել է, որ նպատակ ունի վարչության անդամներից շատերին գործադիր տանելու»,–գրում է թերթը:
«Ժողովրդի» տեղեկություններով` այդ պատգամավորների թվում է նաև Արման Բոշյանը, և այժմ քննարկվում է նրան տանելու և որևէ պատասխանատու պաշտոնի նշանակելու հարցը:
Իսկ ահա մեկ այլ լրատվամիջոցի` «Հրապարակի» տվյալներով` իշխանությունում քննարկվում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանին Լոռու մարզպետ նշանակելու հարցը։ Իսկ գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եկող տարի կառաջադրվի Վանաձորի ընտրություններում՝ որպես քաղաքապետի թեկնածու։
«Ճի՞շտ է, որ շուտով գործադիր եք տեղափոխվելու՝ մարզպետի կարգավիճակում․ երեկ հարցրինք Արեն Մկրտչյանին։ «Անդրեյ Ղուկասյանը շարունակում է պաշտոնավարել որպես Լոռու մարզպետ, իմ հետ կապված նման քննարկում գոյություն չունի թիմի ներսում»»,-պատասխանեց նա:
Թերթը գրում է, որ իշխանությունը մարզպետից մրցունակ թեկնածու չի գտնում այդ պաշտոնի համար, քանի որ դիմացը գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է լինելու և Մարուքյանների թեկնածուն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 19:24
В Тавуше протестующие окружили пост военной полиции. Ранее тавушцы перекрыли мост, в районе которого сегодня планировалось провести работы по разминированию. Около моста протестующие установили палатку.
-
2024-04-25 19:22
Представители блока «Мать Армения» во главе с Андраником Теваняном находятся в Тавушской области.
-
2024-04-25 19:18
Сегодня несколько членов движения «Вместе» были задержаны, они пытались перекрыть улицу. Об этом заявил во время акции протеста бывший премьер-министр Армении, член движения «Вместе» Грант Багратян.
-
2024-04-25 19:16
На основании геодезических измерений, проводимых в рамках работ по уточнению координат на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой по состоянию на 25 апреля 2024 года установлено 20 пограничных столбов, сообщает пресс-служба армянского правительства.