Последние новости

Լուկաշենկո. Բելառուսը փակում է սահմանը Լիտվայի եւ Լեհաստանի հետ, ուժեղացնում է Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է «բանակի կեսը» արեւմտյան ուղղությամբ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար ուղարկելու մասին, հաղորդում է «Ինտերֆաքս-Արեւմուտք»-ը:

«Մենք ստիպված ենք զորքերը դուրս բերել փողոցներից: Ինչպես արդեն ասացի՝ բանակի կեսը դնել զենքի տակ եւ փակել պետական սահմանը Արեւմուտքի հետ, առաջին հերթին՝ Լիտվայի եւ Լեհաստանի հետ: Մենք ստիպված ենք ուժեղացնել պետական սահմանը, մեծագույն ափսոսանքով, մեր եղբայրական Ուկրաինայի հետ»,- կանանց համաժողովում ասել է Լուկաշենկոն:

«Ես չեմ ուզում, որ իմ երկիրը պատերազմի: Առավել եւս, ես չեմ ցանկանում, որ Բելառուսը եւ նույն Լեհաստանը, Լիտվան վերածվեն ռազմական գործողությունների թատերաբեմի, որտեղ լուծվելու են ոչ մեր հարցերը: Ուստի այսօր ամենագեղեցիկ, առաջադեմ, հայրենասեր մարդկանց այս դահլիճի առջեւ ուզում եմ դիմել Լիտվայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդներին՝ կանգնեցրեք ձեր խելահեղ քաղաքական գործիչներին, թույլ մի տվեք, որ պատերազմ սկսվի»,- ասել է Լուկաշենկոն, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ