Последние новости

ՀՀ վարչապետն ու նախագահը հարգանքի տուրք են մատուցում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Հայաստանն այսօր տոնում է երկրի անկախության 29–ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը և այլ պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցում զոհված զինծառայողների հիշատակին։

Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետներ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Օզանյանի գերեզմաններին։ Վարչապետը ծաղկեպսակ դրեց զոհված ազատամարտիկների հուշահամալիրի մոտ։

Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 29–ամյակը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ:

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն, տեղեկացնում է Newsarmenia.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ